Ալոնսո.«Մենք պատրաստ ենք առաջիկա Կլասիկոյին»

Ռեալի կիսապաշտպան Ալոնսոն մեկնաբանել է խաղը: «Հաղթանակը մեզ նոր ուժ է հաղորդում և մենք առավել լավ պետք է շարունակենք 2012թվականը:

Կասիլիաս.«Մենք հասանք մեր նպատակին և դուրս եկանք հաջորդ փուլ»

«Հիմա պետք է չթուլանանք, շարունակենք նույն ոգով՝ ապացուցելով, որ արժանի ենք Լա լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորել»:

Ռամոս.«Գրանադան բարդ մրցակից էր»

Սերխիո Ռամոսը, վերականգնվելով վնասվածքից, մասնակցեց այսօրվա՝ «Ռեալ Մադրիդ»-«Գրանադա» խաղին ու գոլ խփեց: «Մենք արժանի էինք հաղթել առաջին կեսում, քանի որ վերահսկում էինք խաղն ու լավ էինք պահում գնդակը մեզ մոտ:

Մոուրինիո.«Պրագմատիկ խաղ խաղացինք»

«Լավ էինք պաշտպանվում, մրցակիցը վտանգավոր պահեր քիչ էր ունենում: Դժվարությամբ հաղթեցինք»,-խաղից հետո նշել է Մոուրինյոն:

2012/01/18

Ռեալ Մադրդի-Բարսելոնա - կազմեր և վիճակագրություն

Թիմերի հայտացուցակները


23 ֆուտբոլիստ առաջին թիմից և Թոմաս Մեխիասը հայտավորված են այսօր կայանալիք սուպեր կլասիկոյին: 
«ՌԵԱԼԻ» ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԸ 
Դարպասապահներ. Կասիլյաս. Ադան և Մեխիաս 
Պաշտպաններ. Ռամոս. Մարսելո. Վարանե. Ալբիոլ. Պեպե. Կոենտրաո. Արբելոա և Կառվալյու 
Կիսապաշտպաններ. Լաս. Խաբի Ալոնսո. Օզիլ. Կալյեխոն. Շահին. Գրաներո. Կակա. Ալթինթոփ. Դի Մարիա և Խեդիրա 
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու. Իգուաին և Բենզեմա 
«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԸ 
Դարպասապահներ. Պինտո և Վալդես 
Պաշտպաններ. Աբիդալ. Պույոլ. Պիկե. Ալվես. Ադրիանո. Դոս Սանտոս և Մոնտոյա 
Կիսապաշտպաններ. Ինիեստա. Բուսկեց. Չավի. Կուենկա. Ֆաբրեգաս. Մասկերանո. Տիագո և Սերխիո Ռոբերտո 
Հարձակվողներ. Ալեքսիս. Մեսսի 
Realmadrid.com

Ռոնալդու.«Խաղադաշտից դուրս լավ արտաքին ունենալը կարևոր է»


Ռոնալդուն սեպտեմբեր ամսին հայտարարեց, որ նրանք, ովքեր ասում են, թե ինքը լավ ֆուտբոլիստ չէ, նախանձում են իրեն ոչ միայն այն բանի համար, որ նա տաղանդավոր է, այլև լավ տեսք ունի ու հարուստ է: Նրա կարծիքով կարևոր նշանակություն է նաև ֆուտբոլիստի արտաքին տեսքը:
«Ոճը շատ կարևոր է,- ասել է Ռոնալդուն DT ամսագրին:- Ինձ համար ֆուտբոլն առաջնայինն է, բայց իմ տեսքը երկրորդն է: Նրանք ձեռք ձեռքի տված ինձ հետ են:
Կարևոր է շքեղ բաներ անել խաղադաշտում, բայց ամենակարևորն այն է, որ այդ ամենը լավ արտացոլվի հանրությանը. սա այն է, ինչ փորձում եմ անել:
Միգուցե որոշ մարդկանց դուր չի գալիս իմ ոճը, բայց ես այն եմ, ինչ կամ, հուսով եմ՝ կհարգվեմ դրա համար:
Ես չեմ փոխվելու, հուսով եմ՝ իմ անձը կգրավի մարդկանց, որը համակցված է սպորտային հագուստով՝ «Nike»-ով:
Ես սիրում եմ լավ տեսք ունենալ. ես կարող եմ առավոտյան բացել զգեստապահարանս ու մեկ ժամ կանգնել, ապա նոր որոշում կայացնել, թե ինչ եմ հագնելու»:
Ռոնալդուն նաև հավաստիացրեց, որ նա քաշի պահպանման հետ կապված խնդիրների առաջ չի կանգնում, ինչը չես ասի մյուս մի շարք մարզիկների պարագայում:
«Որպես պրոֆեսիոնալ մարզիկ՝ ինձ համար կարևոր են սպորտային կազմվածքս ու առողջությունս, բայց, ամեն դեպքում, ես մեծ ժամանակ չեմ վատնում դրանց վրա:
Դրանք կարևոր են իմ աշխատանքում, բայց ամենակարևորը չեն: Ես երջանիկ եմ, քանի որ այդ առումով լավ գեն ունեմ:
Օրինակ՝ մրցաշրջանի ընթացքում ես կարող եմ մի քանի օր հանգստանալ և ես քաշ ձեռք չեմ բերի: Որոշ խաղացողներ բախտավոր չեն այդ տեսանկյունից:
Ես գնում եմ մարզասրահ ժամանակ առ ժամանակ, բայց ես լավ սնվում եմ ու կողմնակից եմ առողջ ապրելակերպին: Գաղտնիքը սա է՝ ապրել լավ, ուտել ճիշտ ու բավականաչափ քնել գիշերը:
Եթե դուք չեք անում այսպես, ապա, հավանական է, դուք չեք ունենում բավարար մակարդակ՝ մարզում ու խաղ անցկացնելու համար»,- եզրափակել է պորտուգալացին:
Realmadrid.am
Goal.com

Մոուրինիո.«Խաղալու ենք միայն հաղթանակի համար»


Գավաթային կլասիկոյից առաջ Ժոզե Մոուրինյոն խոսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Կատալոնացիների հետ խաղում լավագույն արդյունքը կլինի հաղթանակը: Այն թիմը, որը կպարտվի այս խաղերի արդյունքում, երկու խաղ պակաս կանցկացնի փետրվարին, բայց մենք ցանկանում ենք խաղալ այդ խաղերը: Հիանալի խաղ է սպասվում, ու մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար: Սա ամառային մրցաշար չէ, այնպես որ մենք մեր լավագույն խաղն ենք ցուցադրելու: Արքայական գավաթը կարևորությամբ երրորդ մրցաշարն է մեզ համար, բայց մենք վաղը անցկացնելու ենք խաղ հենց դրա շրջանակներում: Այն, ինչը մեր համար ոչ այնքան կարևոր է համարվում, վաղն ավելի կարևոր կլինի: Ոչ ոք չի խաղում պարտության համար»:
«Կրիշտիանուն հիանալի աշխատանք կատարեց «Մալյորկայի» դեմ խաղում: Վերջին մեկուկես տարիներին նա խփել է բազմաթիվ գոլեր, այդ թվում և մի շարք հեթ-տրիկներ: Մենք նաև տիտղոս նվաճեցինք նրա գոլի շնորհիվ: Բայց ես ավելի հպարտ եմ այն աշխատանքի համար, որը նա կատարեց «Մալյորկայի» դեմ երկրորդ խաղակեսում: Նա աշխատում էր կենդանու նման ու արեց այն, ինչի կարիքը թիմը ուներ: Նա հոգնել էր այդքան շատ աշխատելուց ու այդքան շատ գնդակներ խլելուց: Թիմը ավելի կարևոր է, ու ես նրան ասացի, որ նա գոլ խփելու կարիք չունի, եթե աշխատում է նման կերպ»:
«Դի Մարիան հայտավորվելու է: Նա այնքան լավ վիճակում չէ, որքան մենք էինք սպասում: Լավագույն զգացումները չէ, որ ունենք, բայց պետք է սպասել: Նա կհայտավորվի, բայց ես չեմ կարող հայտնել իմ կազմը, քանի որ դեռ լիովին չեմ կողմնորոշվել, բայց միևնույն է չէի ասի, եթե կողմորոշված էլ լինեի: Լա լիգան մեր գլխավոր նպատակն է, ու ես չեմ պատրաստվում դա թաքցնել»:
«Սա այնպիսի խաղ է, որ ես կքննադատվեմ, եթե Ռամոսին խաղացնեմ աջ եզրում, քանի որ նա ֆենոմենալ կենտրոկան պաշտպան է: Ինձ կքննադատեն նաև այն ժամանակ, երբ Ֆաբիոն խաղա այդտեղ, քանի որ նա ձախլիկ է, կքննադատեն նաև, եթե Լասը խաղա, քանի որ նա այնտեղ էր խաղում, քանի որ կիսապաշտպանությունում կար Խեդիրան: Եթե Պեպեն խաղա պաշտպանությունում, ձեզանից շատերը կքննադատեն ինձ՝ ասելով, որ նա պետք է խաղար կիսապաշտպանությունում, իսկ եթե խաղա կիսապաշտպանությունում, ապա կասեք, որ պետք է խաղար պաշտպանությունում: Եթե ես խաղամ երեք հենակետայինով, կասեք, թե հարկավոր է գոլ խփել, եթե խաղամ հարձակվողական խաղ, կասեք, որ չենք դիմանա պատասխան խաղում: Դուք կքննադատեք ինձ, եթե Իգուաինը խաղա, իսկ Բենզեման՝ ոչ, քանի որ վերջինս հիանալի մարզավիճակում է, կամ հակառակը, կքննադատեք, եթե խաղա Բենզեման, քանի որ Իգուաինը շատ լավ խաղաց «Մալյորկայի» դեմ: Ավելի լավ է կինոթատրոն գնաք, քան մտածեք քննադատելու մասին»:
«Հնարավոր ու հարկավոր է, որ Կառվալյուն վերադառնա հունվարին: Ռամոսն ու Լասը ունեն չորսական զգուշացում, իսկ շատ խաղացողներ, ինչպիսիք են Պեպեն, Ալվարոն ու Ֆաբիոն, ունեն երեքական: Նրանք բոլորն էլ կարևոր են: Կառվալյուն պատրաստ կլինի օգնել, երբ դրա կարիքը լինի»:
«Բարսելոնան» հիանալի թիմ է ու ահեղ հակառակորդ անկախ նրանից, թե քանի պաշտպանով է խաղալու մեր դեմ: Իմ հարաբերությունները այդ թիմի հետ այնպիսին է, ինչպիսին եղել է միշտ: Ես նրանց հետ խնդիրներ չունեմ, երբեք չեմ ունեցել»:
Realmadrid.com
Realmadrid.am

Գվարդիոլա.«Պինտոն կլինի մեկնարկային կազմում»


Պինտոյին վստահվելու է կարևորագույն հանդիպում: Այս առաջնության ընթացքում նա Վալդեսին միայն մեկ անգամ է փոխարինել, իսկ ահա հիմա, երբ թիմը մրցելու է «Ռեալի» նման գերակումբի հետ, խաղը վստահվելու է հենց իրեն՝ Պինտոյին:
«Ես որոշեցի, որ Պինտոն է խաղալու»,- ասել է Գվարդիոլան երեքշաբթի երեկոյան տված մամլո ասուլիսի ժամանակ:
«Նա գերազանց դարպասապահ է. չեմ կարծում՝ կլինեն մարդիկ, որոնք կհակասեն: Մենք, համենայնդեպս, այն մարդիկ ենք, ովքեր տեսնում են նրա աշխատանքը վերջին տարիներին, և ես փաստում եմ, որ նա բարձր մակարդակի դարպասապահ է»:
 Որոշակի պնդումներ կան մամուլի կողմից, որ կատալոնական ակումբը համեմատաբար ավելի զգույշ է լինելու «Սանտիագո Բեռնաբեուում»՝ հույսը դնելով պատասխան խաղի վրա: Սակայն, մարզչի պնդմամբ, իրենք ցուցադրելու են այն խաղը, որը սովորաբար ցուցադրում են:
«Լինել զգույշ՝ նշանակում է սպասել՝ տեսնելու, թե ինչ է պատահելու: Այդ դեպքում կլինեն անասելի մեծ թվով հարձակումներ «Ռեալի» կողմից, որոնք, ի վերջո, կվերածվեն գոլի:
Հաղթելու միակ ճանապարհը դիրքային խաղ խաղալն ու նրանց առաջխաղացումները կանգնեցնելն է»:
Կատալոնական թիմի մարզիչը նաև նշեց, որ նախորդ Կլասիկոն, որում հաղթեցին 3-1 հաշվով, այս Կլասիկոյի հետ կապ չունի. սա նոր խաղ է:
«Սպորտում չկան նույնություններ: Վաղը նոր խաղ է, ու «Բեռնաբեուում» կլինեն մոտ 90.000 երկրպագու, որոնք կաջակցեն «սպիտակներին»»:
RealMadrid.am
Goal.com

Դի Մարիան բաց կթողնի Էլ- Կլասսիկոն


Ինչպես հաղորդում է իսպանական «Marca» պարբերականը` արգենտինացի Անխել Դի Մարիան, ով վերջերս էր ապաքինվել, կրկին վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը: 
Գաղտնիք չէ, որ Մոուրինյոյի համար Դի Մարիան հիմնական խաղացողներից մեկն է, այդ իսկ պատճառով նրան փոխարինող գտնելը շատ բարդ գործ կլինի մարզչական շտաբի համար: Վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի նաև Սամի Խեդիրան, իսկ ահա Արբելոան չի կարողանա օգնել իր թիմին որակազրկման պատճառով, որը նա ստացել էր «Մալագայի» դեմ խաղի ժամանակ: 
Հիշեցնենք, որ Դի Մարիան վնասվածք էր ստացել 2011 թվականի վերջին մարզման ընթացքում: Երբ թվում էր, թե նա արդեն կազմ ու պատրաստ է խաղադաշտ վերադառնալու համար, նրան այդ հնարավորությունից զրկեց նոր վնասվածքը: Դի Մարիան վճռորոշ դեր խաղաց «Սևիլիայի» դեմ խաղում՝ մեկ անգամ գրավելով նրանց դարպասը, և 2 գոլային փոխանցում կատարելով՝ օգնեց «Ռեալին» հաղթանակի հասնել: 
Realmadrid.am
Marca.com

2012/01/16

Ընտրեք մարտավարական տարբերակներից մեկը Ռեալ Մադրիդ-Բարսելոնա խաղի համար

Հանրահայտ Marca.com կայքը տեղադրել է հարցում, որտեղ ներկայացված են տարբեր մարտավարական տարբերակներ, ընտրե՛ք այդ տարբերակներից մեկը, որով կցանկանաք տեսնել Ռեալին Բարսելոնայի հետ խաղի ժամանակ: Քվեարկությունը տեղի է ունենում այստեղ:

Roberto Palomar
4-4-2...como Valdano
Voto por este once
Juan Ignacio Gallardo
4-4-2 con Pepe al medio
Voto por este once
José Vicente Hérnáez
3-3-3-1 "Estilo Toshack"
Voto por este once
Enrique Ortego
Di María en el medio
Voto por este once
Miguel Serrano
3-4-3 sin CR7 ni Kaká
Voto por este once
Juan Ignacio García-Ochoa
Subir a Pepe al medio
Voto por este once
Juan Carlos Díaz
Rotar a titulares
Voto por este once
Ulises Sánchez-Flor
Marcelo con Xabi
Voto por este once
Hugo Cerezo
Tres centrocampistas
Voto por este once
Jose Luís Calderón
Poblar la medular
Voto por este once

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև