2012/01/18

Ռոնալդու.«Խաղադաշտից դուրս լավ արտաքին ունենալը կարևոր է»


Ռոնալդուն սեպտեմբեր ամսին հայտարարեց, որ նրանք, ովքեր ասում են, թե ինքը լավ ֆուտբոլիստ չէ, նախանձում են իրեն ոչ միայն այն բանի համար, որ նա տաղանդավոր է, այլև լավ տեսք ունի ու հարուստ է: Նրա կարծիքով կարևոր նշանակություն է նաև ֆուտբոլիստի արտաքին տեսքը:
«Ոճը շատ կարևոր է,- ասել է Ռոնալդուն DT ամսագրին:- Ինձ համար ֆուտբոլն առաջնայինն է, բայց իմ տեսքը երկրորդն է: Նրանք ձեռք ձեռքի տված ինձ հետ են:
Կարևոր է շքեղ բաներ անել խաղադաշտում, բայց ամենակարևորն այն է, որ այդ ամենը լավ արտացոլվի հանրությանը. սա այն է, ինչ փորձում եմ անել:
Միգուցե որոշ մարդկանց դուր չի գալիս իմ ոճը, բայց ես այն եմ, ինչ կամ, հուսով եմ՝ կհարգվեմ դրա համար:
Ես չեմ փոխվելու, հուսով եմ՝ իմ անձը կգրավի մարդկանց, որը համակցված է սպորտային հագուստով՝ «Nike»-ով:
Ես սիրում եմ լավ տեսք ունենալ. ես կարող եմ առավոտյան բացել զգեստապահարանս ու մեկ ժամ կանգնել, ապա նոր որոշում կայացնել, թե ինչ եմ հագնելու»:
Ռոնալդուն նաև հավաստիացրեց, որ նա քաշի պահպանման հետ կապված խնդիրների առաջ չի կանգնում, ինչը չես ասի մյուս մի շարք մարզիկների պարագայում:
«Որպես պրոֆեսիոնալ մարզիկ՝ ինձ համար կարևոր են սպորտային կազմվածքս ու առողջությունս, բայց, ամեն դեպքում, ես մեծ ժամանակ չեմ վատնում դրանց վրա:
Դրանք կարևոր են իմ աշխատանքում, բայց ամենակարևորը չեն: Ես երջանիկ եմ, քանի որ այդ առումով լավ գեն ունեմ:
Օրինակ՝ մրցաշրջանի ընթացքում ես կարող եմ մի քանի օր հանգստանալ և ես քաշ ձեռք չեմ բերի: Որոշ խաղացողներ բախտավոր չեն այդ տեսանկյունից:
Ես գնում եմ մարզասրահ ժամանակ առ ժամանակ, բայց ես լավ սնվում եմ ու կողմնակից եմ առողջ ապրելակերպին: Գաղտնիքը սա է՝ ապրել լավ, ուտել ճիշտ ու բավականաչափ քնել գիշերը:
Եթե դուք չեք անում այսպես, ապա, հավանական է, դուք չեք ունենում բավարար մակարդակ՝ մարզում ու խաղ անցկացնելու համար»,- եզրափակել է պորտուգալացին:
Realmadrid.am
Goal.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև