2012/01/18

Գվարդիոլա.«Պինտոն կլինի մեկնարկային կազմում»


Պինտոյին վստահվելու է կարևորագույն հանդիպում: Այս առաջնության ընթացքում նա Վալդեսին միայն մեկ անգամ է փոխարինել, իսկ ահա հիմա, երբ թիմը մրցելու է «Ռեալի» նման գերակումբի հետ, խաղը վստահվելու է հենց իրեն՝ Պինտոյին:
«Ես որոշեցի, որ Պինտոն է խաղալու»,- ասել է Գվարդիոլան երեքշաբթի երեկոյան տված մամլո ասուլիսի ժամանակ:
«Նա գերազանց դարպասապահ է. չեմ կարծում՝ կլինեն մարդիկ, որոնք կհակասեն: Մենք, համենայնդեպս, այն մարդիկ ենք, ովքեր տեսնում են նրա աշխատանքը վերջին տարիներին, և ես փաստում եմ, որ նա բարձր մակարդակի դարպասապահ է»:
 Որոշակի պնդումներ կան մամուլի կողմից, որ կատալոնական ակումբը համեմատաբար ավելի զգույշ է լինելու «Սանտիագո Բեռնաբեուում»՝ հույսը դնելով պատասխան խաղի վրա: Սակայն, մարզչի պնդմամբ, իրենք ցուցադրելու են այն խաղը, որը սովորաբար ցուցադրում են:
«Լինել զգույշ՝ նշանակում է սպասել՝ տեսնելու, թե ինչ է պատահելու: Այդ դեպքում կլինեն անասելի մեծ թվով հարձակումներ «Ռեալի» կողմից, որոնք, ի վերջո, կվերածվեն գոլի:
Հաղթելու միակ ճանապարհը դիրքային խաղ խաղալն ու նրանց առաջխաղացումները կանգնեցնելն է»:
Կատալոնական թիմի մարզիչը նաև նշեց, որ նախորդ Կլասիկոն, որում հաղթեցին 3-1 հաշվով, այս Կլասիկոյի հետ կապ չունի. սա նոր խաղ է:
«Սպորտում չկան նույնություններ: Վաղը նոր խաղ է, ու «Բեռնաբեուում» կլինեն մոտ 90.000 երկրպագու, որոնք կաջակցեն «սպիտակներին»»:
RealMadrid.am
Goal.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև