Ալոնսո.«Մենք պատրաստ ենք առաջիկա Կլասիկոյին»
Ռեալի կիսապաշտպան Ալոնսոն մեկնաբանել է խաղը: «Հաղթանակը մեզ նոր ուժ է հաղորդում և մենք առավել լավ պետք է շարունակենք 2012թվականը:
Կասիլիաս.«Մենք հասանք մեր նպատակին և դուրս եկանք հաջորդ փուլ»
«Հիմա պետք է չթուլանանք, շարունակենք նույն ոգով՝ ապացուցելով, որ արժանի ենք Լա լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորել»:
Ռամոս.«Գրանադան բարդ մրցակից էր»
Սերխիո Ռամոսը, վերականգնվելով վնասվածքից, մասնակցեց այսօրվա՝ «Ռեալ Մադրիդ»-«Գրանադա» խաղին ու գոլ խփեց: «Մենք արժանի էինք հաղթել առաջին կեսում, քանի որ վերահսկում էինք խաղն ու լավ էինք պահում գնդակը մեզ մոտ:
Մոուրինիո.«Պրագմատիկ խաղ խաղացինք»
«Լավ էինք պաշտպանվում, մրցակիցը վտանգավոր պահեր քիչ էր ունենում: Դժվարությամբ հաղթեցինք»,-խաղից հետո նշել է Մոուրինյոն:
Showing posts with label Նորություններ. Show all posts
Showing posts with label Նորություններ. Show all posts
2011/12/31
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
ArmReal.ru բլոգը ջերմորեն շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում է առողջություն և հաջողություն: Թող խաղաղություն ու անդորրի տարի լինի յուրաքանչյուրի օջախում, երկրում և ողջ աշխարհում: Թող 2012 թվականը բոլորի համար լինի անհուն բերկրանքի, գեղեցկության և սիրո ակնթարթների տարի: Թող գալիք տարում իրականանան բոլորի երազանքները, թող յուրաքանչյուր օր խինդ ու բարիք բերի յուաքանչյուր ի տանը:
2011/11/28
Քվեարկում ենք MR.Blogger-ի օգտին

Հարգելի՛ բլոգի այցելուներ, արդեն մեկնարկել է Armnet Awards 2011 ինտերնետ մրցույթը: Մրցույթի նպատակն է հայկական վեբ կայքերի զարգացումը:
«Armnet Awards 2011» մրցանակաբաշխությունն ներառելու է ութ անվանակարգ՝ Դիզայն և հարմարավետություն, Տարվա նորարարություն, Տեխնիկական կատարում, Լավագույն բովանդակություն, Տարվա առաջըթաց, Գլխավոր մրցանակ, Orange-ի կողմից սահմանված մրցանակ՝ լավագույն մոբայլ լուծում կայքի համար և Ժողովրդական ընտրություն։
2011/09/12
Խափանում Radikal.ru կայքում

Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Բլոգի ադմինիստրացիա:
2011/09/01
Շնորհավոր Սեպտեմբերի 1
Գիտելիքը ուժ է:
Հարգելի բլոգի այցելուներ նախ առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքների օրվա, կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ նոր ուսումնական տարում:
Ահա այսպես, շնորհավորանքով որոշեցի սկսել սեպտեմբեր ամսվա՝ իմ առաջին նյութը: Նյութը իհարկե կապված է հենց այս ամսվա և ողջ ուսումնական տարվա հետ: Այս նյութով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսուհետ բլոգի նյութերը կթարմացվեն ոչ այնքան հաճախակի, որքան ամառվա ընթացքում: Դա իհարկե կապված է այն բանի հետ, որ ես ինքս ուսանող եմ և չեմ կարող այլևս ամբողջ ժամանակս տրամադրել բլոգին: Բայց սա չի նշանակում, որ բլոգը դադարեցնելու է իր նախկին աշխատանքը: Բլոգում, ինչպես առաջ այնպես էլ հիմա կտեղադրվեն օրական 10-20 նորություն:
Եվ վերջում ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիտ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և նյութը ավարտում Վ.Ի.Լենինի հանրահայտ խոսքերով ,-«Սովորել, սովորել, սովորել»...
2011/08/26
Ուրախալի լուր Yandex-ից օգտվողների համար
ArmReal.ru
2011/08/20
Ահա և բլոգի նոր հասցեն՝ArmReal.Ru
Վերջապես դոմեյնի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցին և բլոգը անցավ առանձնացված դոմեյնի: Հավանաբար կմտածեք,-« Եթե ArmReal.Ru , այդ դեպքում ինչի համար էր տրվել ՝ Ո՞ր հասցեն կնախնտրեք Ռեալ Մադրիդ Բլոգի համար ՝ հարցը տրված»:
Իհարկե ես հաշվի եմ առել ձեր կարծիքը և որոշել էի տեղադրել ՝cfreal.ru, անվանումը, բայց կա ևս մեկ հանգամանք, որը ստիպեց ընտրել այլ անուն: Քանի որ բլոգը միայն Մադրիդի Ռեալի մասին չի և տեղադրվում են այլ հետաքրքիր նյութեր, այդ իսկ պատճառով ,ոչ այնքան նպատակահարմար կլիներ ընտրել անվանում միայն Ռեալի հետ կապված:
Վերջում հաջողություն մաղթեմ արդեն նոր բլոգին և անցնենք առաջ :
2011/08/19
Google Maps-ում ավելացվել է եղանակի տեսությունը

Այս նորարարությունը ցույց կտա ոչ միայն եղանակի տեսությունը ինչ-որ մի նշված վայրում, այլ նաև ողջ աշխարհի կլիմայական վիճակը: Տվյալների ճշգրտությունը հասցվել է մաքսիմալի:
Իսկ եղանակային տարբեր իրավիճակների համար ավելացվել են գեղեցիկ նշաններ (անձրև, արև և այլն):
Եղանակի տեսություն բաժինը փորձարկելու համար , բավակն է մուտք գործել Google Maps և մկնիկի օգնությամբ ՝ձախ վերևի անկյունի բացվող մենյուից, ընտրել «Եղանակ» բաժինը: Օրինակ՝ եթե սեղմեք ինչ-որ քաղաքի եղանակի տեսության վրա ,ապա կբացվի ավելի մանրամասն տեղեկատվություն:
2011/08/18
Google-ն ներկայացրել է իր նոր վեբ բաժինը:Google Music

Ցավոք այս բաժնը դեռ հասանելի է միայն ԱՄՆ-ի տարածքում, բայց մոտ ապագայում արդեն հասանելի կլինի նաև ողջ աշխարհում: Google Music Beta կարող եք այցելել http://music.google.com/about/ այս հղմամբ:
2011/08/10
Անակնկալ կինոմանների համար՝
Ռեալ Մադրիդ Բլոգը հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է անակնկալներ մատուցել իր այցելուներին: Այսուհետ բլոգում կարող եք ոչ միայն ծանոթանալ նորություններին, դիտել հանդիպումներ , այլև կարող եք դիտել լավագույն ֆիլմերը օնլայն: Տեղադրվում են միայն լավագույն որակի ֆիլմեր: Բաժիները դեռ ամբողջությամբ պատրաստ չեն: Դեռևս կտեղադրվեն միայն հինգ ժանրի ֆիլմեր ՝ Մարտաֆիլմեր , Կատակերգություն, Ֆանտաստիկ , Պատմական և հայկական : Հետագայում նաև կավելացվեն բաժինները: Բացի այդ կարող եք ներբեռնել ֆիլմերը : Ֆիմերը հեշտությամբ գտնելու համար մտեք ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ բաժին:
Առաջին ֆիլմը արդեն տեղադրված է:) Ֆիլմը 2010թ ֆիլմ է :Շատ հետաքրքիր ֆիլմ է: Ասեմ նաև, որ նրա առաջին մասը ամենադիտված ֆիլմերից մեկն է: Այն կտեսնեք այստեղ:
2011/08/05
Ուշադրություն
Հարգելի Ռեալ Մադրիդ բլոգի այցելուներ երևի արդեն նկատել եք , որ բլոգում վերջին երկու օրվա ընթացքում ուշ են թարմացվում նյութերը: Պատճառը մի քանի տեխնիկակն խնդիրների առկայությունն է և ժամանակի սղությունը: Առաջիկա օրերին ամեն ինչ կհարթվի: Բլոգում մոտ երեք օր նյութերը հավանաբար կթարմավեն մոտ 2-3 ժամը մեկ: Նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը և խոստանում, որ ամեն ինչ արագ կվերականգնվի: Հարգանքներով Ռեալ Մադրիդ Բլոգի Ադմինիստրացիա:
2011/07/24
Տատն ու թոռը
Հարգելինե՛րս, իհարկե այս նյութը բացարձակապես կապ չունի ֆուտբոլի հետ, և ոչ էլ ինչ որ նոր ծրագրի մասին է: Սա իրական իմ աչքրով տեսած և ականջներով լսած փոքրիկ խոսակցություն է տատու և թոռան միջև : Խոսաքցությունը իր մեջ նեռարում է մի բառեր, որոնց իրական բացատրությունը չգիտեմ դրանք կնշվեն հատուկ: Այսպես, քայլում եմ փոխոցով և հանկարծ տեսնում եմ, մի երեխա խաում է գնդակով (իդեպ, ահա և կապ ֆուտբոլի հետ :Ճ), իսկ մի տարեց կին նստած է երեխայից քիչ հեռու:
- Բալե՛ս, կգա՞ս տատիկի մոտ,-ասում է տատը:
-Տատի մի՛ խանգարի,-պատասխանում է թոռը:
-Տղա, արի՛ տատիկի մոտ , թե չէ ես եկա քեզ կդնգստեմ,-տատը ասում է այս անհայտ ծագմամբ բառը:Մենակ տենաիք էտ խեղճ երեխու վիճակը:
-Տատիկ թոխ գնդակ բոթեմ,-երեխան շարունակում է խաղալ:
-Վերջ: Ես եկա դնգստելու,- ես խոսքից հետո թոռը էնպես փախավ, որ նկարագրելու չի:
Այսքանը ուղակի հետաքրքրությունից դրդված նայել եմ և չգիտեմ վերջը տատին դնգստեց թոռանը, թե չէ: Խնդրում եմ,ովքեր գիտեն այս նշված բառերի բացատրությունները,ապա թողեք մեկնաբանություններում:
Փոքրիկ հանգիստ Սևանում՝
Հարգելի բլոգի այցելուներ երևի արդեն նկատել էիք ,որ բլոգի նյութերը արդեն 2 օր չէին թարմացվում : Նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը: Երեկ որոշեցի փախչել Երևանյան տապից և մի քիչ հանգստանալ Սևանում: Եվ ահա, քանի որ Սևանում չունեի հնարավորություն բլոգը թարմացնելու պատահեց այսպես: Հիմա արդեն վերադառձել եմ և կաշխատեմ լրացնել բաց թողածը:Եվս մեկ անգամ հայցում եմ ձէր ներողամտությունը : ՌԵԱԼ ՄԱԴՐԴԻ ԲԼՈԳԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ:
2011/07/22
Իսկ դուք գիտե՞ք դոլարի նշանի պատմությունը՝

Հիմա կգրեմ մի բան,որի մասին գրեթե համոզված եմ, որ ողջ մարդկության ընդամենը 10-20 %-ը գիտի: Այսպես ,այս նյութը վերաբերվում է բոլորի կողմից շատ սիրված կանաչ թղթադրամին՝ ՛՛ԴՈԼԱՐԻՆ-$՛՛: Եթե ուշադիր էիք, ապա նկատեցիք, որ դոլար բառի կողքը տեղադրված է նրա նշանը, իսկ Դուք գիտե՞ք այդ նշանի պատմությունը: Համոզված եմ շատ քչերտ գիտեք: Այժմ կարճ պատմեմ նշանի պատմությունը մնացածը կգտնեք համացանցում, եթե հետաքրքրի:

1778թ ապրիլի 1-ը: Հենց այս օրը, համարվում է դոլարի նշանի օրը: Ըստ փաստերի հենց այս օրը առևտրական Օլլիվեռ Պոլակը իր հաշվետվությունները ներկայացրեց կառավարություն և այդ հաշվետվության մեջ դոլարի փոխարեն նշված էր այս՝ <$>, նշանը: Իսկ դրանից առաջ դոլարը նշվում էր ՛՛PS՛՛ տառերի միջոցով: Պոլակը այս տառերի համադրությունից ստացել է հենց ներկայիս նշանը: Բացի այդ կա նաև այլ վարկած: Ըստ, որ ՛՛PS՛՛ մեջ եղած տառը եկել է <Պեսսո> կամ <Պեսոս> բառից: Այն միացվել է <USA>-ի սկզբի <U> տառին և ստացվել է ներկայիս նշանը: Ահա և այս դոլարի նշանի պատմության փոքրիկ ներկայացումը:Ավելին կարող եք իմանալ հանրագիտարաններում:
Ցանկությունները կարող եք իրականացնել այս կայքում՝
Ուրեմն ժողովուրդ ջան նախորոք ասեմ, որ ես կայքի գովազդ չի ուղակի հետաքրքիր էր ,որոշեցի տեղեկացնեմ նաև Ձեզ: Գոյություն ունի մի կայք ,որտեղ դրված է բոնուսային մի ֆոնդ ,որտեղ հավաքվում է գումար: Որոշակի ժամանակ հետո տեղի է ունենում խաղարկություն և այդ խաղարկության արդյունքում շահած մասնակիցը կստանա գումարը երազանքը իրականացնելու համար: Նախ պետք է գրանցվել կայքում և ֆորումում թողնել երազանքը կամ ցանկությունը և սպասել ժամանակի ավարտին: Գու՞ցե ձեր բախտը ձեզ ժպտա: Բայց հարգելիներս ես ձեզ խորուրդ կտամ, երազանքների իրականացման համար ոչ թե հաճախել նմանատիպ կայքեր, այլ ուղակի կյանքում շարժվել միշտ առաջ : Իսկ ,ովքեր կցանկանան տեսնել կայքը ,ապա թող սեղմեն այստեղ:
2011/07/17
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ այսօր լրանում է բլոգի 2 ամսյակը և ես որոշեցի, հենց այսօր տեղադրել այս նյութը: Հաշվի առնելով այն հանգամանքը ,որ բլոգի հասցեն բավականին դժվար է և երկար ՝olemadridole.blogspot.com, որոշեցի կատարել անվանափոխություն: Այսուհետ բլոգը կանցնի առանձնացված դոմեյնի: Իհարկե դա մի քիչ դժվար էր, սակայն արդեն ամեն ինչ հարթված է, և հասել է օրհասական պահը՝պետք է ընտրվի համապատասխան հասցե: Շատ տարբերակներ կան և ընտրությունը դժվար է, այդ իսկ պատճառով ճշտ եմ գտնում հարցում կատարել և իմանալ այցելուների կարծիքը:
- cfmadrid.info
- cfrealmadrid.info
- cfreal.info
- cfmadrid.ru
- cfrealmadrid.ru
- cfreal.ru
Ահա կան հետևյալ ազատ դոմեյնները: Խնդրում եմ եղեք ուշադիր և օգնեք կատարել այս դժվար ընտրությունը: Կարող եք առաջարկել նաև ձեր տարբերակը: Այն կքնարկվի և համաձայնության դեփքում կարող է նաև ընտրվել: Բացի այս նյութը բլոգի ձախ կողմում ինչպես միշտ կա հարցում և հարցը հետևյալն է ՝<Ո՞ր հասցեն կնախնտրեք Ռեալ Մադրիդ Բլոգի համար> և բացի մեկնաբանությունից կարող եք քվեարկել այնտեղ: Եղեք ակտիվ: Շնորակալություն: Ռեալ Մադրդի Բլոգի Ադմինիստրացիա:
2011/07/16
Իսկ դուք կուզեք իմանալ ձեր մահվան օրը՝
Մի քանի րոպե առաջ ես իմացա իմ մահվան օրը: Պատկերացնու՞մ եք, ես արդեն գիտեմ , թե երբ պետք է մահանամ: Նախ ասեմ, թե ինչ էի մտածում սկզբից: Անկեղծ. մի տեսակ վախ զգացի մինչև ENTER կոճակը սեղմելը ,բայց սեղմեցի: Հոդվածի վերջում կասեմ ինչ տեսա կոճակը սեղմելուց հետո:
Այժմ պատմեմ թե ինչպես կարող եք իմանալ ձեր մահվան օրը, ժամը, վայրը և այլն: Գոյություն ունի մի կայք ,որտեղ գրելով ձեր ծննդյան օրը , թիվը, ամիսը և մի քանի այլ հարցերի պատասխաններ կիմանաք ձեզ հետաքրքրող ինֆորմացիան:Երևի այսքանով սահմանափակվեմ և գրեմ այդ կայքի հասցեն՝day4death.com :Ահա այդ չարաբաստիկ կայքը ,որը ինձ տեղեկացրեց ,որ ես կմահանամ( When you will die: Friday July 4, 2011, at age of 19.):Պատկերացնում եք բարեկամներս , այս հոդվածը գրելու ժամանակ ես արդեն մահացած եմ :Ուղակի հիանալի է իմ հոգին բլոգեր է:
Ավելացնեմ նաև ,որ կա ևս մի կայք ,որը նման ինֆորմացիա կարող է տալ ձեզ՝beon.ru,ասյ կայքում իմացա ,որ մահանալու եմ(Մահվան ամսաթիվ: 3 հուլիս 2088г.Պատճառ: Переизбыток счетов в швейцарском банке...) :Սակայն մի փաստ կա ,որը գրեթե համընկնում է երկու թեստի ժամանակ.օրը՝ հուլիսի 4-ը կամ հուլսի3-ը Ահա, թե ինչ վատն է այս համացանցը:
Իսկ սա էլ ամբողջ իմֆորմացիան իմ մահվան մասին:
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
*Հարգելի այցելուներ, եթե վստահ չեք ,որ կդիմանաք այս տեղեկատվությանը խնդրում եմ չայցելեք այդ կայքերը:
2011/07/15
Ուշադրություն՝
Հարգելի բլոգի այցելուներ բլոգում կատարվել է փոփոխություն: Մի քանի օգտվողներ տեղեկացրեցին, որ չի աշխատում MDIA GET ծրագիրը և այն ներբեռնելուց հետո սխալ արխիվը չի բացվում: Ահա շտապեմ տեղեկացնել, որ ամեն ինչ հարթվել է և այժմ այն կաշխատի անթերի ,իհարկե կախված ձեր համակարգչից: Տեղեկացնեմ նաև ,որ այս տարբերակը նոր թարմացված տարբերակն է :MDIA GET-ի մասին կարող եք տեղեկանալ և ներբեռնել այստեղից: ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ ԲԼՈԳԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ:
2011/07/12
Ինչպես խուսափել ինտերնետ կախավծությունից՝
Այժմ կփորձմ անդրադառնալ մի շատ վտանգավոր <հիվանդության>՝ ինտերնետ կախվածությանը:
Ըստ վիճակագրակն տվյալների ՝ սովորական մարդիկ ինտերնետում անցկացնում են ամսեկան 70 ժամ, ինչը նշանակում է մոտ 17 ժամ շաբաթական: Բայց այս թիվը նույնիսկ կարող է անցնել շաբաթական 45 ժամի սահմանը: Եթե իհարկե աշխատանքը կապված է ինտերնետի հետ:
Իսկ ինչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքր այդ նույն ժամանակը օգտագործում են ինտերնետում խաղեր խաղալու, սոցիալական կայքերից օգտվելու, տաբեր ֆորումների վրա: Հաշվի առնելով այն փաստը , որ մարդկային կյանքը բավականին կարճ է, այդ ժամանակը որը ծախսվում է ինտերնետի վրա ահռելի քանակություն է կազմում: Ինչի արդյունքում և մարդիկ կախվածություն են ձեռք բերում ինտերնետից:
Որոշակի հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ ինտերնետից կախվածությունը արդեն հասել է ՝ալկոհոլի, ծխախոտի կախվածությանը:
Իսկ ինչպե՞ս են հայտնվում ինտերնետ կախվածության առաջին նշանները:
Ինչպես յուրաքանչյուր կախվածություն , սա ևս կարելի է հայտնաբերել մի քանի հոգեբանական ախտանիշներով՝
- Դեպրեսիայի առկայություն
- Ախորժակի կորուստ
- Ներվային վիճակ(ավելի ճիշտ տարբերակ չգիտեմ:Ճ)
- Ուշադրության շեղում
- Հոգնածություն
- Ագրեսիվություն
Եթե արդեն նկատել եք այս նշանները ձեր մոտ ուրեմն ցավակցում եմ:Սակայն մի տխրեք կան եղանակներ, որով կարող եք <բուժվել> այս հիվանդությունից:
Դրա համար պետք է հետևել հետևյալ հասարակ կանոններին՝
- Գրե՛ք,թե ինչի համար եք օգտվում ինտերնետից և քանի ժամ օրական: Օրինակ՝ 4 ժամ աշխատանքի համար և ևս 3 ժամ շփվելու և այլ ինֆորմացիա ստանալու համար: Փորձեք չշեղվել այս գրաֆիկից և չծանրաբեռնել ձեզ:
- Փորձեք ինտերնետից օգտվելու ժամանակ որոշակի հանգիստ տալ ձեզ, այդ հանգստի ժամանակ կարող եք օրինակ մարզվել կամ մեկ այլ բանով զբաղվել: Սա ձեզ կօգնի վերականգնել ուժերը: Իսկ գրաֆիկը ավարտելուց հետո ուղակի անջատեք համակարգիչը և հանգստացեք:
- Մի մնացեք ինտերնետում 10 ժամ անընդհատ:
- Հետևեք ձեր պահվածքին ,այն ժամանակ երբ գտնվում եք ինտերնետում, հոգեբանակն և էմոցիոնալ փոփոխություններին: Եթե նկատել եք ,որ այլև ժամանակը չի բավարարում այլ կարևոր գործերի համար ,ապա հետևեք այն ժամանակին ,որը ծախսում եք ինտերնետի վրա:
- Եթե միայնակ չեք կարողանում հետևել ձեզ, ապա գտեք այնպիսի մարդու ով կօգնի ձեզ և կղեկավարի ձեր ժամանակը ինտերնետում: Կամ կարող եք ծրագրեր տեղադրել համակարգչի մեջ, որոնք կհիշեցնեն այդ մասին:
- Իսկ այս ամենից հետո, եթե նորից կնկատեք ,որ կախվածություն կա և կամաց-կամաց հեռանում եք մոտ մարդկանցից ,ապա ինձ մնում է ձեզ խորհորդ տալ, որ անհապաղ դիմեք հոգեբանի:
- Եվ մեկընդմիշտ հիշեք ինտերնետը՝դա որոշակի միջոց է հաջողության հասնելու համար:Այն երբեք չի կարող փոխարինել իրական կյանքին, շփումներին և այլն:Մի՛ դարձեք ինտերնետի գերին,օգտագործեք այն ճշգրիտ:
Հեղինակ ՝Հայկ Գրիգորյան:
2011/06/28
Ուշադրություն՝

Հարգելի Ռեալ Բլոգի այցելուներ ,արդեն մոտ երկու օր է բլոգում կատարվում են փոփոխություններ և այդ պատճառով նյութերը ուշ են թարմացվում, շուտով ամեն ինչ կվերականգնվի: Ավարտեմ այսքանով պաշտոնական մասը և անցնեմ բլոգում կատարված նորարարությունների առավել մանրամասն ներկայացմանը: Բլոգում ավելացվել են մի շարք բաժիններ , որոնք կարող եք տեսնել ՄԵՆՅՈՒ վահանակի վրա:
| Մկնիկի սլաքը պահելով բաժնի վրա կբացվեն պատուհաններ Հիմա կարճ տեղեկացնեմ կատարված փոփոխությունների մասին...Ռեալ Մադրիդ բաժինը նեռարում է այն ամենը ինչ կապ ունի թիմի հետ(Վիճակագրությու, Առաջնություն==> La Liga, Champions ligue, copa de rey ) , ակումբի պատմությունը նշանները, կազմը մանրամասն, մարզիչներ և այլն : Մուլտիմեդիա բաժնում տեղադրված են նկարներ , երգեր և տեսանյութեր : Սրանք իրենց հերթին բաժանվում են խմբերի: Շուտով կտեղադրվեն նյութերը : Հաշվի առնելով , մի բնական երևույթ , այն է , որ մարդիկ համացանցում ոչ միայն տեղեկանում են Ռեալ Մադրիդի մասին, այլ փորձում են այլ տեղեկություններ քաղել այլ բաների մասին , ներբեռնել ծրագրեր, խաղեր, երգեր, նկարներ և այլն բլոգում տեղադրվել են նաև բաժիններ դրանք հատուկ նմանատիպ մարդկանց պահանջները բավարարելու համար: Այդ բաժինները ևս շատ շուտով ամբողջությամբ պատրաստ կլինեն: Բլոգում տեղադրվել է կայքեր բաժինը , որտեղ կտեղադրվեն Օդնոկլասսնիկի և Ֆեյսբուք կայքրի մասին նյութեր և Հակեր ծրագրեր: Բլոգ բաժնում կարող եք տեսնել բլոգի նորությունների մասին, գավազդ պատվիրել, տեսնել բաներրներ և կարևորն է բլոգի բջջային տարբերակը: Բլոգ բաժնում կա նաև չատ որտեղ կարող եք անցկացնել քննարկումներ ավելի արագ քան մեկանաբանոււթյուններում:Չատից օգտվելու համար միայն անհրաժեշտ է գրել ձեր անունը և հաղորդագրությունը և ապա սեղմել կցել կոճակը: + կոճակը սեղմելով կբացվի սմայիկների պատուհանը: Առավել մանրամասն կցանոթանաք Չատում: |
Հարգելի այցելուներ ուզում եմ նաև տեղեկացնել , որ բլոգը միակն է Հայաստանում , մի գուցե նաև Հայաստանից դուրս , որը կպարունակի այսքան ինֆորմացիա:
Այսքանով երևի ավարտեմ իմ երկար բարակ ներկայացումը...Շնորակալություն ուշադրության համար: Այցելեք Ռեալ Մադրիդ Բլոգ:















































