Ալոնսո.«Մենք պատրաստ ենք առաջիկա Կլասիկոյին»
Ռեալի կիսապաշտպան Ալոնսոն մեկնաբանել է խաղը: «Հաղթանակը մեզ նոր ուժ է հաղորդում և մենք առավել լավ պետք է շարունակենք 2012թվականը:
Կասիլիաս.«Մենք հասանք մեր նպատակին և դուրս եկանք հաջորդ փուլ»
«Հիմա պետք է չթուլանանք, շարունակենք նույն ոգով՝ ապացուցելով, որ արժանի ենք Լա լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորել»:
Ռամոս.«Գրանադան բարդ մրցակից էր»
Սերխիո Ռամոսը, վերականգնվելով վնասվածքից, մասնակցեց այսօրվա՝ «Ռեալ Մադրիդ»-«Գրանադա» խաղին ու գոլ խփեց: «Մենք արժանի էինք հաղթել առաջին կեսում, քանի որ վերահսկում էինք խաղն ու լավ էինք պահում գնդակը մեզ մոտ:
Մոուրինիո.«Պրագմատիկ խաղ խաղացինք»
«Լավ էինք պաշտպանվում, մրցակիցը վտանգավոր պահեր քիչ էր ունենում: Դժվարությամբ հաղթեցինք»,-խաղից հետո նշել է Մոուրինյոն:
Showing posts with label Հետաքրքիր կայքեր. Show all posts
Showing posts with label Հետաքրքիր կայքեր. Show all posts
2011/08/29
Արդեն կարող եք կարդալ ԽՍՀՄ-ում հրատարակված թեթերը
Գոյություն ունի մի հետաքրքիր կայք, որտեղ պահպանվում են ԽՍՀՄ-ի ժամանակ տպագրված թերթերը:
Старые газеты - ահա այդ կայքը: Այս կայքը հատկապես կհետաքրքրի պատմաբաններին, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ԽՍՀՄ պատմությունը: Կայքում պահպանվում են ինչպես՝ նախապատերազմյան ժամանակաշրջանում թողարկված թերթերը, այնպես էլ՝ հետպատերազմյան:
2011/08/24
Օնլայն Սինթեզատոր

Մի քանի օր առաջ բլոգում տեղադրել էի նյութ օնլայն դաշնամուրի մասին և այն մեծ ուշադրության արժանացավ բլոգի այցելուների կողմից: Այժմ որոշեցի տեղադրել նյութ Օնլայն Սինթեզատորի (Virtual Keyboard)մասին:
Այս սինթեզատորի միջոցով կարող եք նվագել 9-ը տարբեր երաժշտական գործիքի վրա՝ Դաշնամուր, Սակսաֆոն, Ֆլեյտա, Կիթառ և այլն:
Այս սինթեզատորը հիանալի զբաղմունք կարող է լինել ազատ ժամանակի համար: Սինթեզատորը կարող եք նվագել ստեղնաշարի միջոցով կամ մկնիկի օգնությամբ:
2011/08/22
Պատրաստում ենք թվայնացված գրքեր

![]() |
| Սեղմեք նկարի վրա և կտեսնեք գիրքը: |
2011/08/20
Դաշնամուր սիրողների համար

Գոյություն ունի մի կայք , որը հատուկ ստեղծվել է դաշնամուրի սիրահարների համար՝ virtualpiano.net : Այս կայքում կարող եք նվագել դաշնամուրի վրա ինչպես իրականում, միակ տարբերությունը ստեղներն են՝ որպես ստեղն կծառայի ստեղնաշարը կամ մկնիկը : Բացի այդ նշեմ նաև, այստեղ կարող եք նվագել ցանկացած երաժշտություն:
VirtualPiano-ի առաջնային մասում գտնվում է գլխավոր մենյուն-"Main menu", այստեղից կարող եք ընտրել դաշնամուրի գունը: "Key assist"-ի միջոցով կարող եք տեսնել, թե ստեղնաշարի սեղմակներից որին են համապատասխանում դաշնամուրի սեղմակները: Կարող եք նաև ձայնագրել երաժշտությունը:Սակայն ամենակարևոր մենյուն "Music Sheets"-ն է: Այս մենյուի միջոցով դուք կարող եք օգտվել տրվող խորհուրդներից և արագորեն տիրապետել դածնամուրին: Միակ թերությունը դա անգլերեն լեզուն է, քանի որ միայն անգլերեն լեզվով են խորհուրդները:
2011/08/12
Հետքրքիր և զվարճալի կայք՝Գուշակում է ամեն ինչ

Վերջերս իմացա այս կայքի մասին և որոշեցի կիսվել ձեզ հետ: Մի քանի խոսքով ներկայացնեմ կայքը: Կայքը կոչվում է <Ակինատոր-հանճար>: Մուտք եք գործում կայք ՝ ru.akinator.com և սեղմում եք խաղալ: Այնուհետև գրում եք Ձեր անունը, տարիքը և ընտրում եք սեռը: Խաղը սկսելուց առաջ մտքում պահում եք ինչ որ մարդու անուն, իր կամ ինչ որ ցանկանաք: Ակինատոր Ջինը սկսում է հարցեր տալ և դուք պատասխանում եք: Վերջում ՝ մոտ 15-20 հարցից հետո նա գուշակում է Ձեր պահածը:

Ըստ վիճակագրության 1300 խաղից նա ճիշտ է գուշակել 1200-ը: Վերջում միայն ասեմ , որ լինում են դեպքեր, երբ Ակինատորը չի կարողանում գուշակել:
RealMadridBlog
2011/07/22
Ցանկությունները կարող եք իրականացնել այս կայքում՝
Ուրեմն ժողովուրդ ջան նախորոք ասեմ, որ ես կայքի գովազդ չի ուղակի հետաքրքիր էր ,որոշեցի տեղեկացնեմ նաև Ձեզ: Գոյություն ունի մի կայք ,որտեղ դրված է բոնուսային մի ֆոնդ ,որտեղ հավաքվում է գումար: Որոշակի ժամանակ հետո տեղի է ունենում խաղարկություն և այդ խաղարկության արդյունքում շահած մասնակիցը կստանա գումարը երազանքը իրականացնելու համար: Նախ պետք է գրանցվել կայքում և ֆորումում թողնել երազանքը կամ ցանկությունը և սպասել ժամանակի ավարտին: Գու՞ցե ձեր բախտը ձեզ ժպտա: Բայց հարգելիներս ես ձեզ խորուրդ կտամ, երազանքների իրականացման համար ոչ թե հաճախել նմանատիպ կայքեր, այլ ուղակի կյանքում շարժվել միշտ առաջ : Իսկ ,ովքեր կցանկանան տեսնել կայքը ,ապա թող սեղմեն այստեղ:
2011/07/16
Իսկ դուք կուզեք իմանալ ձեր մահվան օրը՝
Մի քանի րոպե առաջ ես իմացա իմ մահվան օրը: Պատկերացնու՞մ եք, ես արդեն գիտեմ , թե երբ պետք է մահանամ: Նախ ասեմ, թե ինչ էի մտածում սկզբից: Անկեղծ. մի տեսակ վախ զգացի մինչև ENTER կոճակը սեղմելը ,բայց սեղմեցի: Հոդվածի վերջում կասեմ ինչ տեսա կոճակը սեղմելուց հետո:
Այժմ պատմեմ թե ինչպես կարող եք իմանալ ձեր մահվան օրը, ժամը, վայրը և այլն: Գոյություն ունի մի կայք ,որտեղ գրելով ձեր ծննդյան օրը , թիվը, ամիսը և մի քանի այլ հարցերի պատասխաններ կիմանաք ձեզ հետաքրքրող ինֆորմացիան:Երևի այսքանով սահմանափակվեմ և գրեմ այդ կայքի հասցեն՝day4death.com :Ահա այդ չարաբաստիկ կայքը ,որը ինձ տեղեկացրեց ,որ ես կմահանամ( When you will die: Friday July 4, 2011, at age of 19.):Պատկերացնում եք բարեկամներս , այս հոդվածը գրելու ժամանակ ես արդեն մահացած եմ :Ուղակի հիանալի է իմ հոգին բլոգեր է:
Ավելացնեմ նաև ,որ կա ևս մի կայք ,որը նման ինֆորմացիա կարող է տալ ձեզ՝beon.ru,ասյ կայքում իմացա ,որ մահանալու եմ(Մահվան ամսաթիվ: 3 հուլիս 2088г.Պատճառ: Переизбыток счетов в швейцарском банке...) :Սակայն մի փաստ կա ,որը գրեթե համընկնում է երկու թեստի ժամանակ.օրը՝ հուլիսի 4-ը կամ հուլսի3-ը Ահա, թե ինչ վատն է այս համացանցը:
Իսկ սա էլ ամբողջ իմֆորմացիան իմ մահվան մասին:
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
*Հարգելի այցելուներ, եթե վստահ չեք ,որ կդիմանաք այս տեղեկատվությանը խնդրում եմ չայցելեք այդ կայքերը:




































