2012/01/18

Մոուրինիո.«Խաղալու ենք միայն հաղթանակի համար»


Գավաթային կլասիկոյից առաջ Ժոզե Մոուրինյոն խոսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Կատալոնացիների հետ խաղում լավագույն արդյունքը կլինի հաղթանակը: Այն թիմը, որը կպարտվի այս խաղերի արդյունքում, երկու խաղ պակաս կանցկացնի փետրվարին, բայց մենք ցանկանում ենք խաղալ այդ խաղերը: Հիանալի խաղ է սպասվում, ու մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար: Սա ամառային մրցաշար չէ, այնպես որ մենք մեր լավագույն խաղն ենք ցուցադրելու: Արքայական գավաթը կարևորությամբ երրորդ մրցաշարն է մեզ համար, բայց մենք վաղը անցկացնելու ենք խաղ հենց դրա շրջանակներում: Այն, ինչը մեր համար ոչ այնքան կարևոր է համարվում, վաղն ավելի կարևոր կլինի: Ոչ ոք չի խաղում պարտության համար»:
«Կրիշտիանուն հիանալի աշխատանք կատարեց «Մալյորկայի» դեմ խաղում: Վերջին մեկուկես տարիներին նա խփել է բազմաթիվ գոլեր, այդ թվում և մի շարք հեթ-տրիկներ: Մենք նաև տիտղոս նվաճեցինք նրա գոլի շնորհիվ: Բայց ես ավելի հպարտ եմ այն աշխատանքի համար, որը նա կատարեց «Մալյորկայի» դեմ երկրորդ խաղակեսում: Նա աշխատում էր կենդանու նման ու արեց այն, ինչի կարիքը թիմը ուներ: Նա հոգնել էր այդքան շատ աշխատելուց ու այդքան շատ գնդակներ խլելուց: Թիմը ավելի կարևոր է, ու ես նրան ասացի, որ նա գոլ խփելու կարիք չունի, եթե աշխատում է նման կերպ»:
«Դի Մարիան հայտավորվելու է: Նա այնքան լավ վիճակում չէ, որքան մենք էինք սպասում: Լավագույն զգացումները չէ, որ ունենք, բայց պետք է սպասել: Նա կհայտավորվի, բայց ես չեմ կարող հայտնել իմ կազմը, քանի որ դեռ լիովին չեմ կողմնորոշվել, բայց միևնույն է չէի ասի, եթե կողմորոշված էլ լինեի: Լա լիգան մեր գլխավոր նպատակն է, ու ես չեմ պատրաստվում դա թաքցնել»:
«Սա այնպիսի խաղ է, որ ես կքննադատվեմ, եթե Ռամոսին խաղացնեմ աջ եզրում, քանի որ նա ֆենոմենալ կենտրոկան պաշտպան է: Ինձ կքննադատեն նաև այն ժամանակ, երբ Ֆաբիոն խաղա այդտեղ, քանի որ նա ձախլիկ է, կքննադատեն նաև, եթե Լասը խաղա, քանի որ նա այնտեղ էր խաղում, քանի որ կիսապաշտպանությունում կար Խեդիրան: Եթե Պեպեն խաղա պաշտպանությունում, ձեզանից շատերը կքննադատեն ինձ՝ ասելով, որ նա պետք է խաղար կիսապաշտպանությունում, իսկ եթե խաղա կիսապաշտպանությունում, ապա կասեք, որ պետք է խաղար պաշտպանությունում: Եթե ես խաղամ երեք հենակետայինով, կասեք, թե հարկավոր է գոլ խփել, եթե խաղամ հարձակվողական խաղ, կասեք, որ չենք դիմանա պատասխան խաղում: Դուք կքննադատեք ինձ, եթե Իգուաինը խաղա, իսկ Բենզեման՝ ոչ, քանի որ վերջինս հիանալի մարզավիճակում է, կամ հակառակը, կքննադատեք, եթե խաղա Բենզեման, քանի որ Իգուաինը շատ լավ խաղաց «Մալյորկայի» դեմ: Ավելի լավ է կինոթատրոն գնաք, քան մտածեք քննադատելու մասին»:
«Հնարավոր ու հարկավոր է, որ Կառվալյուն վերադառնա հունվարին: Ռամոսն ու Լասը ունեն չորսական զգուշացում, իսկ շատ խաղացողներ, ինչպիսիք են Պեպեն, Ալվարոն ու Ֆաբիոն, ունեն երեքական: Նրանք բոլորն էլ կարևոր են: Կառվալյուն պատրաստ կլինի օգնել, երբ դրա կարիքը լինի»:
«Բարսելոնան» հիանալի թիմ է ու ահեղ հակառակորդ անկախ նրանից, թե քանի պաշտպանով է խաղալու մեր դեմ: Իմ հարաբերությունները այդ թիմի հետ այնպիսին է, ինչպիսին եղել է միշտ: Ես նրանց հետ խնդիրներ չունեմ, երբեք չեմ ունեցել»:
Realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև