Արքայական Ակումբի պատմությունը
Տեղեկատվություն
Անվանում՝ Real Madrid Club de Fútbol
Ակումբի գույներ՝ սպիտակա-կապտավուն:
Հասցե՝ Avda. Concha Espina 1
28036 Madrid , Spain.
Հեռախոս՝ +34 913984300;
ֆաքս՝ +34 913984391
E-mail: internacional@realmadrid.es
18.03.1902 թ. հիմնվել է որպես Madrid FC:
1902 թ. Guindaleja Madrid –ը միանում է Madrid FC -ին:
1920 թ. վերանվանվում է Real Madrid FC-ի:
1938 թ. վերանվանվում է Real CF Madrid-ի:
Ակումբի գույներ՝ սպիտակա-կապտավուն:
Հասցե՝ Avda. Concha Espina 1
28036 Madrid , Spain.
Հեռախոս՝ +34 913984300;
ֆաքս՝ +34 913984391
E-mail: internacional@realmadrid.es
18.03.1902 թ. հիմնվել է որպես Madrid FC:
1902 թ. Guindaleja Madrid –ը միանում է Madrid FC -ին:
1920 թ. վերանվանվում է Real Madrid FC-ի:
1938 թ. վերանվանվում է Real CF Madrid-ի:
Ռեալ Մադրիդ ՖԱ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Real Madrid Club de Fútbol | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավել անուն(ներ) | "Los Vikingos "(Վիկինգները) "Los Blancos" (Ճերմակները) "Los Merengues" (Մերինգեները) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համառոտ անուն | Ռեալ Մադրիդ ՖԱ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գույներ | Սև - ճերմակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հիմնադրում | 1902 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզադաշտ | Սանտիագո Բերնաբեու, Մադրիդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդունակություն | 80,354 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Նախագահ | Ֆլորենտինո Պերես | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզիչ | Ժոզե Մոուրինյո | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կայք | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լիգա | Լա Լիգա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2010-11 | Լա Լիգա, 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպաներեն՝ Real Madrid Club de Fútbol, անգլերեն՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues) իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգա- ին և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգա-ում, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգագավաթ։
Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու ստադիոնում, որը գտնվում է Մադրիդում։ Դեկտեմբերի 23-ին2000 թվականի, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրեց "20-րդ դարի լավագույն ակումբ" մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` իր ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։
Ռեալը աշխարհի ամենահարուստ ակումբն (€351 միլիոն) է եկամուտի կողմից, և երկրորդ ամենաարժեքավորը, և €950 միլիոն արժեր 2008 թվականին։[1][2] Դա նաև ամենահայտնի, և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից է։
Պատմություն
1896 թվականին ստեղծվեց Ֆուտբոլ Սքայ ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902 թվականի Մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը : 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ:
Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել,և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայիգավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում է Բիլբաոի Ատլետիկին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905 - 1908թթ-ները Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի շարունակ 1932-ից 1933 թվականները հաղթեց Պրիմերիայում:
1950-ից 1980-ական թվականներ
Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները: 1950-ական թվականների կեսերին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որն կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առայնություններ: ԵՎ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954-55թթ մրցաշրջանում:
Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում: Եվրոպական հաջողություններին զուգընթաց, ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում: Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Առաջին անգամ, որը դա նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային եղավ 1970թ-ը:Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները` Ալֆրեդո Դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959 ), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակիդափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն: 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին: Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում:
1980-1990-ական թվականներ
Հաջորդ վերելքին ակումբի երկրպագունեչին պահանջվեց սպասել 20 տարի, երբ թիմ եկան Էմիլիո Բուտրագենո գլխավորությամբ` Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը,Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան: Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986թթ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ով ակումբ հրավիրեց Ռոբերտո Կառլոսին, Սեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին: Այս խաղացոցները Ռաուլի, Հիերոյի, Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզիչը գերմանացի Յուպ Հայկեսի գլխավորությամբ 1997/98թթ. մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում և Հայնկեսը հրաժարական տվեց: Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը: Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999թվականի փետրվար:
Ներ ժամանակներ
Հիդինգի հեռանալուց հետո, թիմը սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրեցին ակումբից այդ տարվա նոյեմբերին: Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում: Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հոջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում: Ակուբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»: Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգոն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնից, ռեկորդային 71 մլն եվրոյով: Մեկ տարի անց ակում եկավ ֆրանսիացի Զիենդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով` 75 մլն եվրոյով: Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004թ-ին` Օուենը: Այդպիսով 2004/05թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին` Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ),Զինեդին Զիդան(1998), Լուիշ Ֆիգո(2000), Օուեն(2001թ): «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»: Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում:
Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը: Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից: Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քաչոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիանո Ռոնալդոին, ինչը նրա մոտ չստացվեց: Ռամոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն: 2009-ին Կալդերոնը հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ: Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում և մեկ անգամ հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթում:
Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 մլն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոն, իսպանացիներ` Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ` Մեսուտ Օզիլը և Սամի Խեդրան, արգենտինացի Անխել Դի Մարիան: Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալոսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»:2009-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակուբի նախագահի պաշտոնը, ի դեպ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում: Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստղծումը: Առաջին քայլը,որ նա կատարեց դա Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ: Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 մլն եվրոյով: Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով: Դա առաջին աստղային ձեռք բերումը եղավ: Հետո եղավ 2008 թվականի Աշխարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Քրիստիանո Ռոնալդոիտեղափոխությունը Արքայական ակումբ, ում համար Պերեսը վճարեց «Յունայթեդին» 80 մլն ֆունտ ստերլինգ: Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 մլն եվրո), Արբելոայի և Ալոնսոյի (երկուսն էլ «Լիվորպուլից», համապատասխանաբար 4 և 30 մլն եվրո), Բենզեմայի (Լիոնից 35 մլն եվրո) որանսֆերները: Չնայած այդ ձեռքբերումների ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել: 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը` առաջ թողնելով «Բարսելոնին», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»: Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը: Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ` պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:
Գլխավոր մրցակիցներ
- Բարսելոնա ( El Classico )
- Ատլետիկո Մադրիդ ( El derby Madrileno )
Ներկա կազմ
Կասիլիաս (Կ) Ռամոս Պեպե Կառվալիու Մարսելու Խաբի Ալոնսո Խեդիրա Օզիլ Դի Մարիա Ռոնալդու Բենզեմա |
Ռեալ Մադրիդի մեկնարկային կազմը 2010-11 մրցաշարում |
Գալակտիկոս
Գալակտիկոս
- Ռաուլ Գոնսալես (1994-2010)
- Ռոբեռտո Կառլոս (1996-2007)
- Լուիս Ֆիգո (2000-2005)
- Զինեդին Զիդան (2001-2006)
- Ռոնալդո (2002-2007)
- Դեվիդ Բեքհեմ (2003-2007)
Նեո Գալակտիկոս
- Կակա (2009-ից)
- Կրիշտիանու Ռոնալդու (2009-ից)
- Կարիմ Բենզեմա (2009-ից)
- Մեզութ Օզիլ (2010-ից)
- Անխել Դի Մարիա (2010-ից)
Հայտնի ֆուտբոլիստներ
|
|
|