2012/01/18

Դի Մարիան բաց կթողնի Էլ- Կլասսիկոն


Ինչպես հաղորդում է իսպանական «Marca» պարբերականը` արգենտինացի Անխել Դի Մարիան, ով վերջերս էր ապաքինվել, կրկին վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը: 
Գաղտնիք չէ, որ Մոուրինյոյի համար Դի Մարիան հիմնական խաղացողներից մեկն է, այդ իսկ պատճառով նրան փոխարինող գտնելը շատ բարդ գործ կլինի մարզչական շտաբի համար: Վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի նաև Սամի Խեդիրան, իսկ ահա Արբելոան չի կարողանա օգնել իր թիմին որակազրկման պատճառով, որը նա ստացել էր «Մալագայի» դեմ խաղի ժամանակ: 
Հիշեցնենք, որ Դի Մարիան վնասվածք էր ստացել 2011 թվականի վերջին մարզման ընթացքում: Երբ թվում էր, թե նա արդեն կազմ ու պատրաստ է խաղադաշտ վերադառնալու համար, նրան այդ հնարավորությունից զրկեց նոր վնասվածքը: Դի Մարիան վճռորոշ դեր խաղաց «Սևիլիայի» դեմ խաղում՝ մեկ անգամ գրավելով նրանց դարպասը, և 2 գոլային փոխանցում կատարելով՝ օգնեց «Ռեալին» հաղթանակի հասնել: 
Realmadrid.am
Marca.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև