2011/08/10

Ռեալը պատրա՞ստ է Մեսսի համար 200մլն եվրո վճարել

Ինչպես արդեն տեղյակ եք Ռեալը այս ամառ գնել է մի քանի ֆուտբոլիստների և պատրաստվում է գնել ևս մեկ հարձակվողի: Սակայն, երեկ ՝ MarcaTV-ի <Futboleros> հաղորդման ժամանակ Ալբերտո Գարսիան հայտարարեց , որ Պերեսը Ռեալի երկրպագուների համար նոր անակնկալ է նախատեսում մյուս ամառվա համար: Պերեսը որոշել է մյուս ամառ գնել Լեոնել Մեսսին: Գարսիան ասել է ,որ այս մասին իրեն տեղեկացրել են արգենտինացի ֆուտբոլիստին շատ մոտ մարդիկ : Ըստ այս տեղեկության Ռեալը պատրաստ է վճարել 200մլն եվրո և բարձրացնել Մեսսի տարեկան աշխատավարձը, որը այժմ կազմում  է 10մլն եվրո:  Սա հավանական է թվում այն պատճառով, որ Բարսան գտնվում է ծանր ֆինանսական վիճակում և այդպիսի գումարից դժվար թե հրաժարվի: Այսպես տեղի ունեցավ նաև Ֆիգուի և Ռոնալդոյի ժամանակ:
Defensacentral
Դիտվել է

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև