2012/01/12

Դի Ստեֆանո.«Երկրպագուները միշտ իրավացի են»


«Երկրպագուները միշտ իրավացի են, և ուզում են ֆուտբոլիստի ուժն ու ջանքերը տեսնել: Խոսքը գնում է Ռոնալդուի մասին, որը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է»:
Ալֆրեդո դի Ստեֆանոն նշել է, որ «Ոսկե գնդակին» արժանանում են միայն խաղընկներների շնորհիվ, քանի որ միայնակ ոչ ոք չի կարող հաղթանակների հասնել: «Ես երկու «Ոսկե գնդակ» ունեմ: Այս մրցանակը կարելի է համարել նաև խաղընկերների մրցանակ, քանի որ այն տրվում է լավ խաղի ու հաղթանակների համար, ինչին ոչ ոք միայնակ հասնել չի կարող»,-ասել է Դի Ստեֆանոն Մեսսիին տրված վերջին մրցանակի կապակցությամբ:
Դի Ստեֆանոն չցանկացավ խոսել Արքայական գավաթի քառորդ եզրափակչի հնարավոր կլասիկոյի մասին, իսկ ինչ վերաբերում է «Սանտիագո Բեռնաբեուում» Ռոնալդուին ուղղված սուլոցներին, «Ռեալի» լեգենդը նշեց. «Երկրպագուները իրավունք ունեն անել այն, ինչ ուզում են, քանի որ նրանք են վճարողը: Ժողովուրդը միշտ ճիշտ է: Մարդիկ ուզում են տեսնել ֆուտբոլիստի ջանքերն ու ուժը խաղադաշտում: Խոսքը գնում է Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է:
Marca.com
Realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև