«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Կառլես Պույոլը համոզված է, որ «արքայական» ակումբի առաջատարությունն անհաղթահարելի չէ:
«Բլանկոսները» առաջ են պոկվել «Բարսելոնայից» հինգ միավորով՝ հաղթելով «Գրանադային» 5-1 հաշվով, իսկ կատալոնական ակումբը չկարողացավ հաղթահարել կատալանների մեկ այլ թիմի՝ «Էսպանյոլի» արգելքը՝ խաղալով 1-1: Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ Պույոլը հայտարարել է, որ դեռ ամեն ինչ առջևում է, քանի որ մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կա. շատ բան կարող է փոխվել:
«Հինգ միավորը մեծ առավելություն է, բայց դեռ երկար ժամանակ կա լիգայի ավարտին: Մենք պետք է պայքարենք ինչպես հնարավոր է,- ասել է Պույոլը մամլո ասուլիսի ընթացքում.- մենք չենք կարող հրաժարվել Լա լիգան հաղթելու մտքից. մենք պայքարելու ենք մինչև վերջ: Թեև «Ռեալի» առաջատարությունն իրական է, բայց անհաղթահարելի չէ»:
Այժմ «Բարսելոնան» պատրաստվում է Copa del Rey-ի՝ «Օսասունայի» հետ պատասխան խաղին, որին առաջին խաղում հաղթել էր 4-0 հաշվով: «Օսասունայի» արգելքը հաղթահարելու դեպքում կատալոնական թիմի մրցակիցը կլինի «Ռեալ Մադրիդը»:
Goal.com
Realmadrid.am
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: