2012/01/12

Մալագան կարող է գնել Գրաներոյին


Պելեգրինին ուզում է իր թիմում տեսնել Գրաներոյին, և «Ռեալին» արդեն հայտնել է այդ մասին:
«Մալագան» և Պելեգրինին մի քանի ամիս է, ինչ փորձում են համաձայնության գալ «Ռեալի» հետ և գնել Էստեբան Գրաներոյին: Թիմին ստեղծագործ ոճի կիսապաշտպան է պետք, և Գրաներոն այդ դերը զբաղեցնելու գլխավոր հավակնորդներից է: Առաջին հերթին Պելեգրինին է առաջարկել գնել նրան:
Ինչպես վստահեցնում է AS-ը, Գրաներոյի և «Մալագայի» միջև նախնական համաձայնություն կա, ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է թիմի ղեկավարության հետ:
Սովորաբար «Ռեալը» համառ է գտնվում հունվարին իր ֆուտբոլիստներին վաճառելու հարցում, բայց թվում է՝ Գրաներոյի դեպքում պատրաստ է բացառության դիմել: «Արքայական» ակումբը միշտ պատրաստ է լինում վարձավճարով թողնել Գրաներոյի վիճակում գտնվող ֆուտբոլիստներին: Այս փաստը արթնացրել է նաև «Բետիսի» հետաքրքրությունը, քանի որ այս ակումբը ֆինանսական մեծ հնարավորություններ չունի: «Մալագան» նույնպես դեմ չէ վարձավճարային տարբերակին, չնայած հույս ունի գնել ֆուտբոլիստին, եթե կարողանա ստանալ նրա ներկայիս ակումբի համաձայնությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ նույնպես հետաքրքվում էին Գրաներոյի ծառայություններով: Այս մասին խոսակցությունները ուժեղացել են միայն վերջին օրերին, և «Ռեալից» Գրաներոյի հեռանալը ավելի մոտ է թվում: Բայց կա իրողություն, որը կարող է հետաձգել Գրաներոյի հեռանալու օրը: Խեդիրան վնասվածք ստացավ վերջին խաղում, իսկ առջևում հնարավոր կլասիկոներ կան:
Եթե համեմատենք Պելեգրինիի և Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռեալում» անցկացրած խաղերի թիվը, ապա ստացվում է, որ 2009-10թ. Գրաներոն 31 խաղի է մասնակցել, այնինչ 2010-11թ. մրցաշրջանում՝ Մոուրինյոյի գլխավորությամբ, 19 հանդիպման է մասնակցել, իսկ այս մրցաշրջանում միայն 7 խաղի ՝ 225 րոպե խաղադաշտում:
Realmadrid.am
AS.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև