Միգել Պարդեսան հայտարարել է, որ «արքայական» ակումբը չի պատրաստվում վաճառել Անխել Դի Մարիային մոտակա տրանսֆերների ընթացքում. թիմը ցանկանում է պահել խաղացողին:
Վերջերս ասեկոսեներ են պտտվում, թե իբր Դի Մարիան հունվարին տեղափոխվելու է Անգլիայի Պրեմյեր լիգա՝ 42 միլիոն եվրոյի դիմաց: Խոսելով այս մասին՝ Պարդեսան շեշտել է, որ Դի Մարիայի ապագան «Սանտիագո Բեռնաբեուում» է, ոչ թե Անգլիայում:
«Դի Մարիան կարող է ապավինել ակումբի սիրուն ու արժևորմանը, և մենք չենք ցանկանում վաճառել նրան,- ասել է Պարդեսան Canal Plus-ին:- Մենք ուրախ ենք, որ առաջարկներ ենք ստանում. դա նշանակում է՝ մեր կատարած տրանսֆերը հաջողությամբ է ավարտվել. նա լավ է հանդես գալիս «Ռեալի» կազմում»:
Goal.com
Realmadrid.am
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: