«Հիմա պետք է չթուլանանք, շարունակենք նույն ոգով՝ ապացուցելով, որ արժանի ենք Լա լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորել»:
«Մալագայի» դեմ կարևոր խաղից հետո «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը նշել է, որ իրենք այժմ չեն կենտրոնանալու քառորդ եզրափակչի վրա, այլ մտածելու են Լա լիգայի հաջորդ տուրի խաղի մասին. «Հիմա միայն մտածում ենք «Մալյորկայի» դեմ խաղի մասին: Ուզում ենք պահպանել հինգ միավորի տարբերությունը, իսկ եթե հաջողվի ավելի մեծացնել այն, շատ ավելի լավ կլինի»:
Արքայական գավաթի հաջորդ փուլի հավանական մրցակցի մասին հարցին Կասիլյասը ողջախոհ պատասխան տվեց՝ նշելով, որ «Օսասունան» ընդունակ է անակնկալ մատուցել բոլորին. «Մեր մրցակիցը դեռ որոշված չէ: Պետք է հարգել «Օսասունային»: Հիմա պետք է մտածել միայն «Մալյորկայի» դեմ խաղի մասին: Պետք է չթուլացնենք զգոնությունը, ապացուցենք, որ արժանի ենք առաջատարի դիրքին»:
Կասիլյասը մեկնաբանեց Կաբալյերոյի սխալը, ինչի շնորհիվ Բենզեմայի հարվածը բացեց խաղի հաշիվը. «Դժվարությամբ կարողացանք հաղթել: Մեզ հաղթանակ բերած գոլը շատ ցավալի էր դարպասապահի համար, նույնիսկ անարդարացի, քանի որ նա լավ խաղ էր ցուցադրել երկու հանդիպումներում էլ: Ահա թե որն է դարպասապահ լինելու դժվարություններից մեկը՝ ընդամենը մեկ սխալը փոխում է ամեն ինչ»:
Կասիլյասը շատ նպատակներ ունի այս տարվա հետ կապված. «Անցած տարի նվաճեցինք Արքայական գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բարսելոնային»: Շատ հաճելի ու կարևոր նվաճում էր մեզ համար: Բայց, բնականաբար, չենք բավարարվելու յադ տիտղոսով, այս տարի փորձելու ենք հաղթել Լա լիգայում ու ՉԼ-ում»:
Realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: