Ռեալի մարզիչ Ժոզե Մոուրինիոն խաղից հետո հանդիպել է լրագրողներին...
«Ինձ դուր էր գալիս Կայեխոնի խաղաոճը դեռ այն ժամանակից, երբ նա Էսպանիոլում էր խաղում: Երբեք չես կարող ասել, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ ֆուտբոլիստին բարձրակարգ խաղ ցուցադրելու համար: Կայեխոնը լավ խաղային որակներ ունի և մի քանի տարի խաղացել է Ռեալի մանկապատանեկան թիմերում: Նա իր գործը լավ է կատարում»:
«Մեզ մոտ ամեն ինչ արտակարգ է: Իմ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են և շատ լավ են աշխատում: Մեր երկրպագուները իրենց հիանալի են դրսևորում և շատ են օգնում թիմին: Եվ դա է պատճառը, որ իմ ֆուտբոլիստերը ամեն խաղից հետո էլ ավելի լավ են փորձում խաղալ»:
«Եթե խաղայինք մեկ այլ առաջնությունում, ապա մենք ավելի առաջ կգտնվեիքն մյուս մրցակիցներից: Լա լիգայում դա հնարավոր չի, քանի որ մեզ հետևում է մեկ այլ գերհզոր ակումբ: Միայն մրցաշրջանի վերջում կարելի է պարզել, արդյոք նրանք այդպիսին են, ինչպիսին ես նրանց անվանեցի»:
«Այսօրվա խաղում դժվար է գնահատել առանձին ֆուտբոլիստների, քանի որ նրանք խաղացին ինչպես մեկ ամբողջություն: Մենք պետք է հաղթեինք և մենք ուրախություն պարգևեցինք երկրպագուներին: Խաղի սկզբում նկատվում էր հուզմունք որոշ ֆուտբոլիստների մոտ, բայց դա շատ քիչ տևեց և նրանք ցուցադրեցին հիանալի խաղ: Շահինը ամեն խաղից հետո ավելի է բարձրացնում իր խաղամակարդակը և կարող է վերականգնել իր նախկին որակները ընդամենը մի քանի խաղ հետո»:
RealMadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: