2011/12/22

Հայաստանում գրեթե բոլորը Ռեալ են երկրպագում

Իսպանական AS-ը այսօր հրապարապել է մի հոդված Մադրիդի հարևանությամբ գնտվող Նուևո Ալկալա փոքրիկ քաղաքում բնակվող հայ մադրիդիստ Գրեգոր Գրիգորյանի մասին: Նրան է այցելել Թոմաս Ռոնսերոն՝ թերթի գլխավոր խմբագիրը, ու զրուցել նրա հետ նրան պատկանող բարում: Ձեզ ենք ներկայացնում այդ հոդվածը:

Հայաստանի փոքրիկ լեռնային երկիր է 29.800 մ2 տարածքով և երեք միլիոն բնակչությամբ, ովքեր հպարտանում են իրենց խորհրդանիշով՝ Արագած լեռանով: Երկրի մայրաքաղաքն է Երևանը, որտեղից 15 տարի առաջ հեռացել է Գրեգոր Գրիգորյանը, ամբիցիոզ և կայացած մի մարդ, ով ոտքի տակ է տվել Եվրոպայի կեսըոր իր վերջո իր բնակության վայրը գտնի «Սանտիագո Բեռնաբեուից»՝ իր մանկական երազանքների վայրից, 23 կիլոմետր հեռավորության վրա:

«Իմ երկրից հեռացա 26 տարեկանում: Եղա Դյուսելդորֆում (Գերմանիա), Միլանում (Իտալիա), Լիոնում (Ֆրանսիա), Վենլոյում (Հոլանդիա), Բեռնում (Շվեյցարիա), Բարսելոնայում, որտեղ ես ապրեցի վեց տարի և ողջ այդ ընթացքում հպարտ էի, որ երկրպագում եմ «Ռեալին»: Իսկ երեք տարի առաջ ես հաստատվեցի այստեղ՝ Ալկարա դե Էնարեսում»,- պատմում է Գրեգորը: Հենց այստեղ էլ Գրեգորը հիմնում է «Tu Casa» բարը, որը դարձել է տեղի մադրիդիստների հավաքատեղին: Բարում պատվավոր տեղ է զբաղեցնում «Ռեալի» մեկ մետրանոց գերբը, որը Գրեգորն անձամբ է պատրաստել, ինչպես նաև գնդակը, որը ստորագրված է լեգենդար «Բուտրագենիոյի հնգյակի» կողմից: Հայորդու մադրիդիստի ոգու լավագույն դրսևորումը նրա հնչեցրած այս խոսքերն են.«Ես հայ եմ ծնվել, որպեսզի «մադրիդիստ» մահանամ»: Հենց այս գրությունն է գրված Գրեգորի շապիկին: 

Գրեգորի կողքին է միշտ իր ընտանիքը՝ դուստրերը՝ Լուիզան և Քնարիկը (երկուսն էլ՝ Մոուրինյոյի նվիրված երկրպագուներ), կինը՝ Ելենան, և եղբայրը՝ Հովհաննես Մեսխեդիկիանը: Գրեգորի անկեղծությունն ու նվիրական մադրիդիստի ոգին հիացմունք են առաջացրել քաղաքի բնակիչների մոտ, ովքեր գերադասում են Գրեգորի բարում հետևել սիրելի թիմի խաղերին: «Ահա ձեռքումս պահում եմ պատվավոր երկրպագուի պատվոգիրը, որն ինձ հանձնել են Կապելլոյի ղեկավարությամբ նվաճած առաջին չեմպիոնության տարում՝ 1997-ին: Մենք հենց Գրեգորի և նրա ընտանիքի բարում ենք դիտում մեր սիրելի թիմի խաղերը՝ մեզ զգալով և՛ վիկինգներ, և՛ հայեր»,- ասել է «Ռեալի» նվիրյալ երկրպագուՄանուել Սանսը:

Գրեգորը լրագրողներին հպարտորեն պատմել է նաև, որ Մադրիդը եղել է Հայաստանի մայրաքաղաքը 14-րդ դարում: Այս փաստը շատ քչերին է հայտնի: «Քրիստոնյա Լևոն 5-րդը Հայաստանի թագավորն էր: Երբ նա գերի է ընկել Կահիրեում՝ մամլուկների մոտ, նա օգնության է դիմել եվրոպական գերհզոր տերությունների առաջնորդներին: Օգնության է հասել միայն Խուան I Կաստիլիացին՝ նրան նաև նվիրելով Մադրիդը, որը, թեև կարճ ժամանակով, մինչև 1389-ը համարվում էր Հայկական թագավորության մայրաքաղաքը»,- պատմել է Գրեգորը: Եվ վերջում հավելել է. «Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են գրեթե բոլոր հայերը երկրպագում «Մադրիդին»: Եվ վերջում՝ հրաժեշտից առաջ, Գրեգորը լրագրողներին ասաց.«Ես ցանկանում եմ երկրպագուների ակումբ հիմնել Երևանում… ու ցանկանում եմ, որ բացումը անի... Ռաուլը»: Թո՛ղ այդպես լինի:
 Realmadrid.am
AS.com


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև