2011/12/21

Խոսելուի, Շահինի, Պեպեի և Նաչոյի հետխաղյա մեկնաբանությունները

Խոսելու:
"Իմ գոլը թիմի հիանալի խաղի արդյունք էր, ես հայտնվեցի այն տեղում, որտեղ և կատարվել էր փոխանցումը: Կյեխոնի լավ փոխանցումից հետո ինձ մնում էր միայն գրավել դարպասը: Ես շատ երջանիկ եմ:
Ես փշաքաղվեցի, երբ գոլից հետո լսեցի երկրպագուների ձայները: Ես ՝խաղադաշտում, փորձում եմ կատարել իմ պարտականությունները ":
                                                    Նաչո:
"Այսօր հիշարժան օր է մի քանի կանտեռանների համար, քանի որ փոխարինման դուրս եկած բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ համարվում են հենց Ռեալի սաներ: Սա հիշարժան օր է, քանի որ տարվա վերջին խաղը տեղի է ունենում հենց Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում: Մենք չէինք պատկերացնում, որ այսքան շատ երկրպագուններ կլինեն խաղադաշտում: Դա ուղղակի հրաշալի էր: 
Առաջին թիմի ֆուտբոլիստները արդեն վարժվել են, որ մենք նրանց հետ ենք մարզվում: Նրանք մեզ հետ շատ մտերիմ են և շատ են մեզ օգնում: Ես կարծում եմ, որ Պաչեկոն և Կասադոն հիանալի խաղացին այսօր: Ես շնորհավորում եմ նրանց":
Շահին:
"Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարողացա գրավել դարպասը: Հավանաբար սա իմ կարիեռայում առաջին գոլն էր, որը գրանցվեց գլխի հարվածից հետո: Ես պետք է շատ մարզվեմ և ինձ շատ խաղաժամանակ է պետք, կրկին լավ մարզվաիճակ ձեռք բերելու համար: Ես այսօր խաղացի 90րոպե և դարձա գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 
Շուտով կսկսվեն տոները և ես ցանկանում եմ շնորհավորել բոլորին այդ կապակցությամբ":
:
Պեպե 
"Մենք մրցակցին մոտեցել էինք շատ լրջությամբ և լավ էինք պատրաստվել խաղին: Կաստիլիայի ֆուտբոլիստներից շատերի համար սա Արքայական գավաթում առաջին խաղն էր և նրանք շատ լավ խաղացին: Կարծում եմ, որ երկրպագուները գոհ են Ռեալից: Տոներից հետո պետք է կրկին շատ աշխատենք, ավելի լավ արդյունքի հասնելու համար:
Ես երջանիկ եմ, որ այսօր հայտնվեցի թիմի հիմանական կազմում ավագի թևկապով: Սա լավագույն ակումբն է աշխարհում: Մենք պետք է շարունակենք հաղթանակներ տանել և տիտղոսներ նվաճել":
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև