2011/12/27

Կենտրոնական պաշտպանի դիրքում Ռամոսը ավելի քիչ է զգուշացումներ ստանում

Այս մրցաշրջանում Սերխիոն ընդամենը չորս դեղին քարտ է ստացել և ոչ մի կարմիր: 2007-08-ին զգուշացումերի թիվը հասնում էր տասնյոթի:
Սերխիո Ռամոսը՝ ով այժմ խաղում է պաշտպանության կենտրոնում, այն Ռամոսը չէ, ով խաղում էր «Սևիլյայի» պաշտպանության կենտրոնում, քանզի այս տարի կտրուկ նվազել են նրա զգուշացումների թիվը: 
Այս տարի, եթե նույն պրոյեկցիայով աճի նրա դեղինների թիվը, ապա սեզոնի վերջում նա անվան դիմաց ընդամենը ութ դեղին քարտ կունենա, որը ի տարբերություն նրա 2007-08 մրցաշրջանի արդյունքի, իննով քիչ կլինի: 
Ռամոսը նախկինի նման չի թողնում իր դիրքը ու գործում է պաշտպանության մեջ փոքր տարածությամբ: Նրա մոտ բացեր գրեթե չեն նկատվում: Նախկինում նա շատ էր առաջ նետվում եզրով ու թողնում աջ դիքրը ազատ, որն էլ նրան ստիպում էր խախտել կանոնները: Այժմ ամեն ինչ այլ է: Մինչ այս մրցաշրջանի մեկնարկը, Ռամոսը 85 դեղին էր ստացել 195 խաղում: Միջինը 0,43 դեղին քարտ մեկ խաղում: «Էսպանյոլի» դեմ յոթերորդ տուրի խաղից հետո կայացել է տասնհինգ հանդիպում, որոնցում նա հանդես է եկել կենտրոնականի դիրքում ու ստացել ընդամենը չորս դեղին: Միջինը՝ 0,26 դեղին խաղում:

Առանց կարմիրների.
Ռամոսը շատ հավասարակշռված է դարձել, ինչը չէր նկատվում նրա մոտ երիտասարդ տարիքում: Սերխիոն՝ ով Հիերոյի հետ «Ռեալի» պատմության մեջ ամենաշատ կարմիր ստացած խաղացողն է գլխավերևում չի տեսել կարմիր քարտ, սկսած 2010-ի նոյեմբերից, որտեղ «Ռեալը» հիշարժան ու ցավալի պարտություն կրեց «Նոու Կամպում»:
Marca.com
Realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև