2011/12/27

Դի Մարիան կրկին աշխատավարձի բարձրացում է պահանջում

Քսաներեքամյա արգենտինացին հույս է հայտնել, որ Նոր տարում թիմն իրեն ավելի շատ կվարձատրի, հայտնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Marca-ին:

Ունենալով թիմի գլխավոր մարզչի վստահությունն ու մամուլի բարձր գնահատականն իր կատարած աշխատանքի վերաբերյալ՝ Դի Մարիան ցանկանում է աշխատավարձի բարձրացում:

Ներկայումս Դի Մարիան վարձատրվում է տարեկան €1.8 միլիոն, իսկ թիմի հետ ունեցած պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին: Նրա նպատակն է՝ վաստակել €3.5 միլիոն, որով իր աշխատավարձը կհասցվի Իգուաինի աշխատավարձին:

Դի Մարիան թիմի քիչ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է՝ հաշվի առնելով Կակայի ու Ռոնալդուի աշխատավարձերը՝ €11 միլիոն:
Goal.com
Realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև