2011/12/23

Ալոնսոն «Տարվա մարդկանց» շարքում

Բասկ ֆուտբոլիստը գլխավորել է այս կոչման հավակնորդների ցուցակը: 
Նրա անհատականությունը տարածվում է ֆուտբոլային խաղադաշտից ավելի հեռու:

Արբելոա. «Քիչ ուշադրություն է գրավում, բայց եթե խաղադաշտում է, հաղթելու հնարավորություններն աճում են»: 
Չնայած Ալոնսոն չի ձգտում դրան, նրա անունը անցնում է ֆուտբոլային դաշտի սահմաններից մինչև “GQ” հայտնի ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակը գլխավորելը: «Չգիտեմ՝ արդյոք կարող եմ համարվել «ջենթլմեն»: Միշտ փորձում եմ հնարավորինս հարգալից լինել բոլորի հանդեպ, բայց խաղադաշտում պետք է նաև բնական կրքով խաղալ, և այդ դեպքում արդեն հանգստությունը կարող է զիջել: Ինչ պատահում է խաղադաշտում, մնում է այնտեղ: Խաղադաշտից դուրս փորձում եմ սովորական մարդ լինել, բնականոն պահվածքով»,-խոստովանել է «Ռեալի» հենակետայինը, որը Մոուրինյոյի մշտական հույսն ու խաղընկների համար անփոխարինելի ֆուտբոլիստ է: 

“GQ” ամսագրի մրցանակը ստանալիս Ալոնսոյի կողքին էր նաև Ալվարո Արբելոան, որը հետևյալ խոսքերն է ասել խաղընկերոջ մասին. «Նա քիչ ուշադրություն է գրավում, բայց եթե խաղադաշտում է, որ թիմում էլ լինի, այդ թիմի հաղթելու հնարավորություններն աճում են»: 

«Ռեալի» հանդերձարանում Ալոնսոյի հանդեպ հարգանքը գնալով աճում է, ինչպես որ մեծանում է նրա ազդեցությունը թիմի խաղի վրա: Կասիլյասի հետ միասին, Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտում ամենաշատ րոպեներ անցկացրած ֆուտբոլիստն է: «Այս տարի մեր սպասելիքներն ավելի մեծ են, քանի որ ուզում ենք մեծ տիտղոս նվաճել: Մեր նպատակներին հասնելու բոլոր նախադրյալներն առկա են, մնում է սպասել ու տեսնել՝ կաշխատեն արդյոք մեր ծրագրերը»: 

Պերիկո Ալոնսոյի որդին ու Միկելի՝ «Չարլթոնի» ներկայիս ֆուտբոլիստի եղբայրը ընտանիքում ֆուտբոլի լավ քննադատներ ունի. «Խաբին շատ արագ է ադապտացվում ամեն ինչին: Նա շարունակում է աճել: Միշտ կենտրոնացած է, կարողանում է վերահսկել թիմի խաղն ու հավասարակշռություն փոխանցել, վստահ ու հստակ փոխանցումներ կատարել: Կենտրոնը շատ կարևոր դիրք է, ու շատ գնահատելի է, որ կարողանում է այդպես արդյունավետ գործել այդ դիրքում: Ամեն թիմ, ամեն երկիր տարբեր բաներ է պահանջում ֆուտբոլում: Նա կարողանում է հարմարվել»,-նշել է Ալոնսոյի եղբայրը՝ Միկելը: 

Միկելը գրեթե նույն դիրքում է խաղում, ինչ իր եղբայրը. «Խաբին ֆուտբոլային կոլեկտիվ մտածողություն ունի: Նա միշտ մտածում է, թե ինչ են անում եզրերում, ինչպես են տեղաշարժվում խաղընկերները, ինչպես է թիմը գործում պաշտպանությունում: Ֆուտբոլում ամենադժվար բաներից մեկը տարբեր բնավորություններով ֆուտբոլիստներին միասնկան ոգով դաստիարակելն է: Խաբին գիտի, թե ինչ է թիմային խաղը»,-նշել է Ալոնսայի եղբայրը: 

Realmadrid.am
Marca.com 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև