Ֆաբիո Կանավարո, Ֆերնանդո Հիերո, Խոսե Անտոնիո Ռեյես, Էստեբան Գրաներո, Ռաֆա Գարսիա, Սերխիո Գարսիա, Ալեխանդրո Սանս, Դավիդ Բուստամանտե, «Էստոպա» խումբը…
«Սանտիագո Բեռնաբեուի» Պատվի սրահում Իկեր Կասիլյասը ներկայացրեց «Խաղ Հույսի համար 2011»-ը: Այդ հանդիպումը իր շուրջը կհավաքի ֆուտբոլիստների, երգիչների, դերասանների՝ դրամահավաքային ֆոնդեր ստեղծելու ու հասարակության կողմից անտեսված, գործազուրկ երիտասարդներին աշխատանքի հարցում օգնելու նախաձեռնությամբ:
Այս արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ի, Մադրիդի համայնքի Սպորտի Պալատում: Խաղից առաջ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել հայտնի կատարողների մասնակցությամբ համերգը:
Հանդիպմանը մասնակցելու ցանկություն արդեն հայտնել են Ֆաբիո Կանավարոն, Ֆերնանդո Հիերոն, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Էստեբան Գրաներոն, իսկ երգիչներից ներկա են լինելու Ալեխանդրո Սանսը, Դավիդ Բուստամանտեն, «Էստոպա» խումբը: Գոլֆիստ Սերխիո Գարսիան և նախկին մրցավար Ռաֆա Գարսիան նույնպես ներկա կլինեն «Իկեր Կասիլյաս հիմնադրամի» հանդիպմանը:
Ներկայացման արարողության ժամանակ Կասիլյասը նշեց. «Ուզում եմ փոխհատուցել կարիքավորներին, քանի որ կյանքը ինձ շատ բան է տվել»: «Ռեալի» ավագը հույս ունի, որ դեկտեմբերի 28-ին Սպորտի Պալատը լեփ-լեցուն կլինի:
Հանդիպման տոմսերը չափահասների համար կարժենան 15 եվրո, իսկ 12 տարեկանից փոքրերի համար՝ 10 եվրո:
Realmadrid.am
Marca.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: