Սուրբ Ծնունդը ժամանակն է հույսի, խանդավառության ու ուրախության: Այս զգացումները միանշանակորեն համակցում են «Ռեալ Մադրիդին»: Նրանք հասել են հաջողության մի ուրիշ մակարդակի՝ պատվաստելով աջակիցների-երկրպագուների մեջ այս զգացումները՝ քրտնաջան աշխատանքի, գոհաբերության ու արհեստավարժության միջոցով: Սա հաջողության հիմքն է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ակումբի համար: Ակումբի վեց առաջատար դեմքերը հանդիպեցին միմյանց՝ նշելու Սուրբ Ծնունդն ու բարեմաղթանքներ հղելով 2012-ի նախաշեմին՝ հաջողություն մաղթեցին բոլոր մադրիդիստներին:
«Մենք երախտապարտ ենք ձեզ և׳ աջակցության, և׳ հավատարմության, և׳ ջերմության համար, որ դուք բոլորդ տվեցիք մեզ 2011-ին,- ասել է նախագահը:- Ակումբի ուժն այս միասնությունն է: Մենք պատրաստվում ենք աշխատել մեր ուժերի ներածին չափով, որպեսզի իրականություն դարձնենք մադրիդիզմի երազանքները: Մենք ուզում ենք ձեզ հետ հաղթել տիտղոսներ, քանի որ «Ռեալ Մադրիդն» այն ակումբն է, որ ծնվել է հաղթելու համար: Ահա թե ինչն է մեր երկրպագուների ցանկությունը»:
Ո՞վ կարող է ավելի լավը լինել, քան Ժոզե Մոուրինյոն՝ այս երազանքները իրականություն դարձնելու համար: Մարզիչ, որը հետ բերեց «Ռեալին»՝ հաղթելով՝ արդեն երկար ժամանակ թիմին հաղթել չհաջողված Copa del Rey-ը կամ Արքայական գավաթը: «Մենք պետք է շարունակենք լուրջ լինել և հարգել թիմի պատմությունը՝ մեծագույն «Ռեալ Մադրիդ» կառուցելու համար,- ասել է մարզիչը:- Մենք պետք է ներդնենք մեզ ցանկացած խաղում ու ցանկացած մարզման մեջ: Եվ, բնականաբար, մենք ցանկանում ենք ավելացնել մեր հաջողությունների շարքը՝ Copa del Rey-ից զատ նվաճելով նաև այլ տիտղոսներ նոր տարում»:
Թիմի ավագ Իկեր Կասիլյասն ասում է. «Որպեսզի գնանք մեկ քայլ առաջ. ավելի լավ, քան անցյալ տարի, միշտ գործենք մեր ամբողջ հնարավուրություններով»: Սերխիո Ռամոսը համաձայնում է Կասիլյասի հետ. «Մենք պետք է աշխատենք նույն ոգով ու նվիրվածությամբ, այնպես, որ մադրիդիստները հպարտանան մեզնով»: Գոնսալո Իգուաինն ու Մարսելոն նույնպես բարեմաղթանքներ հղեցին՝ 2012 թվականին իրականություն դառնալու համար. «Մենք ուզում ենք պահել մեր քրտնաջան աշխատանքը և կունենանք անհրաժեշտ հպարտությունն ու մասնագիտական որակը՝ տիտղոսներ նվաճելու համար»,- ասել է արգենտինացին: «Մենք պետք է շարունակենք նվիրված աշխատել, քանի որ այդ եղանակով աշխատելու դեպքում տիտղոսները միանշանակ ավելի հեշտ կնվաճվեն, և սա այն բանն է, որն, իրոք, երջանկացնում է երկրպագուներին»,- ավելացրել է Մարսելոն:
Սակայն 20-րդ դարի լավագույն ակումբի մեծությունը միայն ֆուտբոլի ասպարեզում չէ: Այս ակումբը հզորություն է նաև որպես ֆինանսական ուժ, որը սերտորեն առնչվում է սպորտի հաջողությունների հետ: Ֆլորենտինո Պերեսը խոստանում է, որ սա կլինի առաջնային, քանի որ «ֆինանսական վճարունակությունը տալիս է մեզ ավելի մեծ ուժ ու անկախություն՝ օգնելու ու շարունակելու հավերժ լեգենդացնել «Ռեալ Մադրիդը»»:
Այս բոլոր կենացները 2012 թվականի հաջողությունների համար են, և հավաքվելով Սուրբ Ծննդյան ծառի շուրջ՝ Պերեսն ասաց. ««Ռեալից» երկար ժամանակ պահանջվեց Copa del Rey-ը նվաճելու համար»: «Շատ պատճառներ կան, որ մենք հպարտ լինենք,- ավելացրեց Մոուրինյոն:- Բայց շատ կարևոր է տարին ավարտել Լա լիգայում առաջատարի դերում՝ տեսնելու համար, որ մեզնից առաջ ոչ ոք չկա. մենք ենք առաջատարը»: Թիմի առաջին ու երկրորդ ավագները՝ Կասիլյասն ու Ռամոսը կարծում են, որ Copa del Rey-ը օգնեց թիմին, որ ««Ռեալը» վերադառնա ու լինի հզորագույնը. սա է «Ռեալի» տեղը, այն տեղը, որտեղ նա միշտ պետք է լինի: Թիմն արդեն վերադարձել է՝ ներկայացնելու այն ամենը, ինչ ցույց է տվել աշխարհին»:
Ժամանակն է լինել ընտանիքի ու ընկերների շրջապատում: Որոշ խաղացողներ, օրինակ՝ Մարսելոն ու Իգուաինը, կտրելով-անցնելով Ատլանտյան օվկիանոսը, վերադառնում են տուն՝ իրենց սիրելիների հետ լինելու համար: Սերխիո Ռամոսը մեկնելու է Սևիլիա, որտեղ նա հիշելու է «այն լավ ու վատ բաները, որոնք պատահել են այս տարի»: Պորտուգալացի մասնագետը գնալու է արտերկիր իր երեխաների հետ, իսկ նախագահն ու Կասիլյասը կմնան տանը՝ իրենց ընտանիքների հետ:
Այս վեց տղամարդիկ խոսեցին թիմի գալիք հաջողությունների հասնելու համար ձևավորված նպատակների մասին: 20-րդ դարի լավագույն ակումբի ներկայացուցիչները ամեն ինչ անելու են, որպեսզի ավելի ու ավելի շատ տիտղոսներ նվաճեն իրենց և իրենց թիմի երկրպագուների համար:










Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: