2011/11/17

Ռոնալդու.«Մարդկանց դուր է գալիս դիտել մեր խաղը»


Cristiano Ronaldo«Մեր խաղից հաճույք են ստանում ինչպես խաղադաշտում ներկա ֆուտբոլասերները, այնպես էլ տանը՝ հեռուստացույցի առջև խաղը դիտող երկրպագուները»:
Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրեց իր նոր խաղակոշիկները: Այդ արարողության ժամանակ պորտուգալացին խոսել է նաև «Ռեալի» ներկայիս դրության մասին. «Հիմա մենք ավելի հասուն ենք ու լավ մարզավիճակ ենք ձեռք բերել: Լավ խաղ ենք ցուցադրում: Մեր խաղից հաճույք են ստանում ինչպես խաղադաշտում ներկա ֆուտբոլասերները, այնպես էլ տանը՝ հեռուստացույցի առջև խաղը դիտող երկրպագուները: Սա շատ կարևոր է մեզ համար: Չպետք է համեմատվենք ուրիշների հետ, այլ մտածենք մեր խաղը օրեցօր բարելավելու մասին»:
«Ռեալի» պորտուգալացի գոլահարը այս մրցաշրջանում շատ սպասելիքներ ունի. «Գլխավոր նպատակս իմ թիմի հետ ավելի ու ավելի շատ տիտղոսներ նվաճելն է: Համոզված եմ, որ այս տարի գոնե մեկը նվաճելու ենք: Պայքարելու ենք բոլոր հնարավոր տիտղոսների համար, և ընդհանրապես, «Ռեալը» միշտ էլ պարտավոր է պայքարել առավելագույնին հասնելու համար: Եթե նման ոգով շարունակենք, համոզված եմ, որ կհասնենք մեր նպատակներին»: Ռոնալդուն չցանկացավ համեմատություն տաանել «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև, չնայած ընդունում է, որ իրենց հիմնական մրցակցի նկատմամբ ունեցած 3 միավորի առավելությունը շատ դրական է. «Մեր հիմնական մրցակցից  3 միավորով առաջ լինելը շատ կարևոր է ու ավելի է ոգեշնչում մեզ»:
Cristiano Ronaldo
Այս շաբաթ Լա լիգայի շրջանակներում «Ռեալը» ուժերը չափելու է «Վալենսիայի» հետ: «Շարունակում ենք տքնաջան աշխատել, որպեսզի առաջիկա խաղում կարողանանք կարևոր հաղթանակ տոնել «Վալենսիայի» հետ խաղում: Հիմա միայն այդ խաղի մասին ենք մտածում: Գիտակցում ենք, որ դժվար հանդիպում է ստացվելու, պետք է ջանք չխնայենք ու ամեն ինչ անենք հերթական երեք միավորները վաստակելու համար: «Վալենսիան» լավ մարզավիճակում է, մրցաշարային աղյուսակում երրորդ տեղն է զբաղեցնում ու այս տարի ավելի շատ դժվարություններ է ստեղծելու մեզ համար: Պետք է լավ խաղանք ու հաղթենք»:
Անհատական առումով Ռոնալդուն գոհ է իր ցուցադրած խաղից, բայց, բնականաբար, ցանկանում է բարելավել իր խաղը. «Լավ մարզավիճակում եմ, ուզում եմ այսպես էլ շարունակել: Միշտ ձգտում  եմ կատարելագործվել՝ թե՛ մարզումներին, թե՛ հանդիպումներին: Կարևորն այն է, որ հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Ինձ դուր է գալիս  հաճույք պատճառել երկրպագուներին իմ խաղով: Այս մրցաշրջանը լավ եմ մեկնարկել, գոհ եմ իմ ցուցադրած խաղից ու արդյունքներից: Անցած տարի ևս հաջող մրցաշրջան էր ինձ համար, և հուսով եմ՝ այս տարին նույնպես հաջող կլինի»:
Cristiano Ronaldo
Ժոզե Մոուրինյոյի մասին Ռոնալդուն ասաց. «Նա անընդհատ ձգտում է առավելագույնին, ուզում է ամեն ինչ ճիշտ անել»: Պորտուգալացին խոսեց նաև իր խաղընկերներից մի քանիսի մասին. «Կառվալյուն արդեն լավ է զգում իրեն, նա աշխատում է հնարավորինս շուտ վերականգնվել ու միանալ թիմին: Շահինը նույնպես լավ է: Նա ձգտում է  վերջնականապես վերադառնալ ու օգտակար լինել թիմին: Ես ևս ցանկանում եմ, որ կարողանա օգնել մեզ իր խաղով»:
Cristiano Ronaldo
Արարողության ավարտին Ռոնալդուն փոքրիկ հանդիպում անցկացրեց 11 տարբեր երկրների 12 տղաների հետ, որոնց բախտ վիճակվեց հարցեր տալ պորտուգալացուն ու շփվել նրա հետ: «Շատ հաճելի է զգալ երկրպագուների ու թիմի ջերմ կապը: Դա ապացուցում է, որ մարդիկ գոհ են մեր ցուցադրած խաղից: Նրանց աջակցությունն ու դրական լիցքերը փոխանցվում են մեզ խաղադաշտում»:
Realmadrid.amRealmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև