2011/11/17

Ռոնալդուն և Կոենտրանոն արյուն են հանձնել հանուն Կաոլուշ Մարտինեշի

«Մենք բոլորս պետք է համախմբվենք, որ հաղթահարենք այս խնդիրը այնպես, ինչպես հաղթահարում ենք խնդիրները ֆուտբոլում»:
Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է իր հայրենակիցներին, որ վերջիններս արյուն հանձնեն, որպեսզի կարողանան օգնել իրենց համերկրացի ու «Գրանադայի» կիսապաշտպան Կառլուշ Մարտինշի փոքրիկին:
«Մենք խոշոր հաշվով հաղթեցինք, բայց օրը կատարյալ երջանիկ չստացվեց, քանի որ մեր խաղընկեր Կառլուշ Մարտինշի երեխայի հիվանդությունը շարունակում է զարգանալ»,- գրել էր Ռոնալդուն իր Թվիթերում: Ֆաբիո Կոենտրաոն նույնպես միացել է հորդորներին:
«Գրանադայի» խաղացող Կառլուշ Մարտինշը դժվար ժամանակներ է ապրում, քանի որ նրա որդի Գուստավոն, ով ընդամենը երեք տարեկան է, տառապում է տրոմբոցիտոպենիա (արյունատար անոթների խցանում) հիվանդությամբ, ինչի հետևանքով նրա օրգանիզմում շատ քիչ է տրոմբոցիտների ու լեյկոցիտները քանակությունը:
«Մենք պետք է միավորվենք ու բոլորս արյուն տանք, որպեսի հաղթահարենք այս խնդիրը, ինչպես հաղթահարում ենք խնդիրներ ֆուտբոլային խաղի ժամանակ ամբողջ թիմով»,- խոստովանել է Կրիշտիանու Ռոնալդուն:
Երեխան բուժումը ստանում էր Իսպանիայում, բայց չունենալով դրական առաջընթաց, տեղափոխվել է Պորտուգալիա, որտեղ ավելի մեծ է հավանականությունը, որ նրա համար ողնուղեղի դոնոր կգտնվի:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև