2011/11/17

Ռամոս.«Մեծ պատիվ է, որ ինձ համեմատում են Բեկենբաուերի հետ »


«Ուզում եմ նվաճել բոլոր տիտղոսները, բայց եթե ընտրության առջև կանգնած լինեի, կնախընտրեի հաղթել ՉԼ-ն»:
Սերխիո Ռամոսը զրուցել է «Մարկա» պարբերականի հետ՝ խոսելով «Ռեալի» այս տարվա մարզավիճակի, «Բարսելոնի» հետ հակամարտության մասին և այլն: «Բարսելոնայի» դեմ պայքարում ենք ոչ թե միայն մեկ խաղում, այլ ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Այնուամենայնիվ պետք չէ համեմատել մեզ, քանի որ թիմերից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն ձևով հանդես գալ ու ցույց տալ իր ողջ ներուժը, իսկ թե ինչպես կվերջանա այս տարվա հակամարտությունը, կերևա ապագայում»:
Սևիլյացի պաշտպանը խոստովանել է. «Ուզում եմ հաղթել թե՛ Լա լիգան, թե՛ Արքայական գավաթը, և թե՛ Չեմպիոնների լիգան, բայց եթե ընտրության առջև կանգնած լինեի, կնախընտրեի հաղթել ՉԼ-ն»:
Շատերը Սերխիո Ռամոսին համարում են Իսպանիայի Բեկենբաուերը. «Ինձ համար մեծ պատիվ է, որ համեմատվում եմ Բեկենբաուերի պես ֆուտբոլիստի հետ: Նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկն է, որը իր ուրույն պատմությունն է կերտել որպես կենտրոնական պաշտպան»:
Ռամոսը շատ հարմար է զգում կենտրոնական պաշտպանի դիրքում. «Ինձ դուր է գալիս այդ դիրքը: Հիմա ինձ շատ լավ եմ զգում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ավելի հասուն եմ խաղադաշտում, ինչպես նաև խաղադաշտից դուրս»:
Իսպանիայի հավաքականը նույնպես լավ շրջան է ապրում. «Ամեն ինչին հասել ենք երկար աշխատանքի շնորհիվ: Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին ու գիտակցում, որ հնարավորություն ունենք պատմության էջերում գրանցել այնպիսի ցուցանիշ, որին դեռ ոչ ոք չի հասել՝ դառնալ Եվրոպայի չեմպինոն, Աշխարհի չեմպիոն, հետո՝ նորից Եվրոպայի չեմպիոն: Եթե դա մեզ չհաջողվի, ուրեմն պատճառը կլինի մրցակցի ավելի ուժեղ լինելը, քանի որ մենք երբեք չենք դադարում հաղթանակների ու նոր տիտղոսների ձգտել»:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև