Կարիմ Բենզեման կրկին աչքի է ընկնում իր օգտակար գործողություններով: Վերջին հանդիպմանը ֆրանսիացի հարձակվողը գոլի հեղինակ չդարձավ, բայց նրա շնորհիվ «Ռեալի» օգտին 11 մետրանոց նշանակվեց, և մրցակիցը մնաց տասը հոգով: Ֆրանսիայում նույնպես բոլորը գովում են նրան ու գնահատում այս մրցաշրանում ունեցած վերելքը: «Ռեալի» երկրպագուներն էլ հույս ունեն, որ Բենզեման կօգնի հաղթահարել «Բարսելոնի» դիմադրությունն ու հաղթանակ կպարգևի իր թիմին:
«Ատլետիկոյի» դեմ դերբիում «Բեռնաբեուում» հավաքված երկրպագուները մեծ ջերմությամբ ճանապարհեցին Բենզեմային՝ շնորհակալ լինելով խաղադաշտում նրա կատարած աշխատանքի համար:
Ինչպես և թիմակիցները, Բենզեման լրջորեն պատրաստվում է մրցաշրջանի առաջին սուպերկլասիկոյին: Նրա համար ևս այդ հանդիպումը յուրահատուկ նշանակություն ունի, հատկապես այն բանից հետո, երբ Մոուրինյոն նրան պահեստայինների նստարանին էր թողել ՉԼ-ի կիսաեզրափակչի կլասիկոների ու Արքայական գավաթի եզրափակչի ժամանակ:
«Դեռ բավականին ժամանակ ունենք այդ խաղին լավագույնս պատրաստվելու համար: Մինչ այդ դեռ պետք է հաղթհարենք Խիխոնի «Սպորտինգի» արգելքը: Ինչ էլ լինի, մենք պատրաստ ենք կլասիկոյին: Ես զգում եմ մարզչի, և ընդհանրապես, բոլորի վստահությունը: Փորձում եմ խաղադաշտում արդարացնել բոլորի սպասելիքները»,-ասել է Բենզեման ֆրանսիական լրատվամիջոցներին:
Ինչ վերաբերում է դերբիին, Բենզեմային ոչինչ չէր զարմացրել այդ խաղում. «Երկու մշտական մրցակիցների միջև հանդիպումը այսպես լարված ու բարդ պետք է լիներ: «Ատլետիկոն» լավ թիմ է, որը նաև ուժեղ դիմադրություն ցույց տվեց մեզ»:
Realmadrid.am
Marca
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: