2011/11/27

Դի Մարիա.«Ուրախ եմ, որ ստացա խաղալու հնարավորություն»


Անխել Դի Մարիան վերջերս էր ապաքինվել վնասվածքից ու միանգամից հայտնվեց մեկնարկային կազմում, ինչն էլ նշանավորեց խփած գնդակով: Խաղից հետո արգենտինացին ուրախությամբ կիսվեց իր տպավորություններով:
«Առաջին գոլը խփելուց հետո մենք լրիվ փոխվեցինք: Մենք պարտավոր էինք մինչև վերջ պայքարել ու այդպես էլ արեցինք: 11 մետրանոցը եղավ շնորհիվ Ռոնալդուի, Բենզեմայի ու իմ միջև կայացած հիանալի խաղարկման: Մենք շատ մոտիվացված ենք ու ցանկանում ենք շարունակել նույն ոգով: Սա այն ուղին է, որով պետք է շարժվենք, որ հասնենք մեր նպատակին՝ դառնանք Իսպանիայի չեմպիոն»:
«Մարզիչը ցանկացավ, որ ես լինեմ մեկնարկային կազմում, ու ես շատ ուրախ եմ այդ շանսի համար: Ես լավ խաղացի ու նորից գոլ խփեցի այսօր: Սա ինձ վստահություն է հաղորդում: Այն, որ 3-4 օր միայնակ մարզվելուց հետո ինձ խաղալու շանս տրվեց, շատ է մոտիվացնում ինձ: Ես երկար ժամանակ է, ինչ գոլ չէխ խփում ու խաղից առաջ կնոջս ասացի, որ կուզենայի վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո գոլ խփել ու բախտ ունեցա դա անելու»:
 Realmadrid.am
 Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև