2011/11/28

Ռոնալդո.«Հուսով եմ Ռոնալդոն կհաղթի Լա լիգան և Չ/լ գավաթը»


Հայտնի է, որ Ռոնալդոյից դժվար է հարցազրույց վերցնել: Խոսքը գնում է բրազիլացի Ռոնալդոյի մասին, այն Ռոնալդոյի, որը մրցակցի դարպասային հրապարակում հայտնված ցանկացած գնդակ վերածում էր գոլի, որը «Բեռնաբեուի» իր դեբյուտային խաղում երկու գոլ ուղարկեց «Ալավեսի» դարպասը: Այնուամենայնիվ, AS-ին հաջողվեց զրուցել լեգենդար բրազիլացու հետ: Նա եկել էր Formula 1-ի իր ընկերոջը՝Ռուբենս Բառիչելյոյին աջակցելու:
Ակումբների պատմության մեջ միշտ էլ գալիս է մի պահ, երբ սկսում են համեմատել անցյալ կազմերը ներկայիս թիմերի հետ: Ռոնալդոն չի կարող հստակ նշել, թե իր ժամանակվա «Ռեալը»՝ Գալակտիկոսների թիմն էր ավելի տպավորիչ խաղ ցուցադրում, թե ներկայիս թիմը՝ Մոուրինյոյի գլխավորությամբ: «Կարծում եմ, որ այս հարցին պատասխանելը բավական դժվար է: Պարզ է, որ երկուսն էլ հիանալի թիմեր են, բայց ֆուտբոլը ժամանակի ընթցքում նույնպես փոխվում է, ու տարբեր ժամանակների երկու «Ռեալներին» համեմատելը բարդ գործ է»: Նմանատաիպ պատասխան ստացվեց նաև այն հարցին, թե կարող է արդյոք համեմատել պորտուգալացի Ռոնալդուին իր հետ. «Կրիշտիանուն շատ ամբողջական ու տաղանդավոր ֆուտբոլիստ է, ես էլ արել եմ ինչ կարողացել եմ, բայց պետք է հիշել, որ ժամանակները այլ էին, ֆուտբոլը նույնպես ուրիշ էր»:
Ռոնալդուն շարունակում է հետևել Լա լիգայի անցուդարձին ու իր կարծիքն ունի թիմերի մասին. «Ժամանակի առկայության դեպքում դիտում եմ Լա լիգայի խաղերը: Չկարողացա դիտել դերբին, բայց տեսնելով, որ «Ռեալը» կրկին հաղթել է, համոզվում եմ, որ թիմը լավ մարզավիճակ է ձեռք բերել: Կարծում եմ՝ այս տարի շատ նվաճումների կարող են հասնել»: Ռոնալդոն «արքայական» թիմի կազմում անցկացրած 180 խաղում 104 գոլ է խփել: «Չեմ ուզում ասել, որ «Ռեալն» ու  «Բարսելոնան» արդեն նույն մակարդակի խաղ են ցուցադրում, կամ որ «Ռեալը» հիմա ավելի ուժեղ է: Պարզապես կարող եմ նշել, որ հուսով եմ՝    «Ռեալը» կհաղթի Լա լիգան, ինչպես նաև կնվաճի ՉԼ-ի գավաթը: Երանի կլասիկոյում հաղթի  «Բարսելոնին»:
-Բայց Դուք խաղացել եք նաև «Բարսելոնայում»:
-Այո՛, այո՛, բայց երկրպագում եմ «Ռեալին»,-ժպտալով նշել է Ռոնալդոն:
Realmadrid.am
As.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև