2011/11/27

Լասսը անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Ռեալի կազմում


Ակումբում իր 4-րդ մրցաշրջանում ֆրանսիացին կարողացավ հասնել այս ցուցանիշին: 
Մադրիդի «Ատլետիկոյի» հետ դերբիի ժամանակ Լաս Դիարան անցկացրեց իր 100-րդ պաշտոնական խաղը «Ռեալի» կազմում: Այս ցուցանիշին ֆրանսիացին հասավ ակումբում իր 4-րդ մրցաշրջանի ընթացքում: Իր ունիվերսալությունը Լասը ապացուցել է նրանով, որ հաջողությամբ խաղացել է թե՛ հենակետայինի դիրքում, թե՛ աջ եզրային պաշտպանի: Իսկ վերջին մրցաշրջանում նա թիմի հետ նվաճեց արքայական գավաթը:
Առաջին անգամ նա խաղադաշտ դուրս եկավ «Ռեալի» կազմում 2009 թվականի հունվարի 4-ին «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած «Ռեալ»-«Վիլյառեալ» խաղի ժամանակ: Յուրաքանչյուր մրցաշրջանում նա խաղացել է ավելի քան 20 խաղ ու նաև կարողացել է մեկ անգամ աչքի ընկնել՝ «Դեպորտիվոյի» հետ խաղում՝ 2009/10 մրցաշրջանում:
ԼԱՍԻ ԽԱՂԵՐԸ «ՌԵԱԼԻ» ԿԱԶՄՈՒՄ
ՄրցաշրջանԼա ԼիգաCopa del ReyՉեմպիոնների լիգաԸնդհանուր
2008/09190221
2009/10231630
2010/112631039
2011/1270310
Ընդհանուր7542110
 RealMadrid.am
RealMadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև