2011/11/25

Ալոնսոն ստացել է «Տարվա մարզիկ» մրցանակը

Երեկ Խաբի Ալոնսոն ստացել է GQ ամսագրի վարկածով տարվա մարզիկ մրցանակը: Ալոնսոյին ուղեկցում էր նրա կինը, ում էլ իր մրցանակը նվիրեց խաղացողը: Իր խաղընկերոջ հետ միասին մրցանակաբաշխությանը ներկա էր Ալվարո Արբելոան իր կնոջ ուղեկցությամբ:«Ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը, քանի որ տարիներ շարունակ եղել եմ GQ-ի ընթերցողներից: Ես ուրախ եմ, որ գտնվում եմ մյուս մրցանակակիրների կողքին ու իսկապես շատ շնորհակալ եմ: Ես շատ ուրախ եմ: Բայց, այնուամենայնիվ, անհատական մրցանակները ոչ այնքան արդարացի են, այդ իսկ պատճառով ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերներիս, հարազատներիս ու «Ռեալի» իմ խաղընկերներիս»,-ասաց Ալոնսոն:
realmadrid.am
realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև