Խաբի Ալոնսոն այսօր դարձավ 30 տարեկան: Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում կարողացավ «Մեստալյայում» նվաճել արքայական գավաթը, բայց առանց դրա էլ նա շատ նվաճումների է հասել: Այս մրցաշրջանը նա լավագույնս սկսեց, քանի որ նախկինում երբեք նրան չէր հաջողվել առաջին երեք պաշտոնական խաղերում խփել 2 գոլ: «Էլ Սարդիներո» մարզադաշտում Ալոնսոն անցկացրեց իր հոբելյանական 100-րդ խաղը «Ռեալի» կազմում, բացի այդ էլ նա ամենաշատ խաղաժամանակ ստացած խաղացողն է այս մրցաշրջանում (1655 րոպե): Կիսապաշտպանը օրինակ է խաղընկերների ու երկրպագուների համար թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Դրա լավագույն արտահայտումը եղել է այն, որ վերջերս հայտնի GQ ամսագիրը նրան շնորհել է տարվա մարզիկ մրցանակը:
Ալոնսոն ընդամենը երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալում», բայց տպավորություն է ստեղծվում, թե նա ամբողջ կյանքի ընթացքում խաղացել է այստեղ: Կիսապաշտպանը, ով արդեն հասցրել է 100 խաղի շեմը անցնել Մադրիդում, այսօր դառնում է 30 տարեկան, իսկ արդեն վաղը մրցելու է «Ատլետիկո Մադրիդի» դեմ «Սանտիագո Բեռնաբեուում»: Իհարկե նա հույս ունի իր ծննդյան տոնը նշել հաղթանակով իր թիմի երկրպագուների հետ:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ցուցաբերել է կատարյալ հասուն խաղ: Խաբի Ալոնսոն, ով այս մրցաշրջանում ֆանտաստիկ խաղ է ցուցադրում, ոչ միայն թիմի շարժիչն է, այլ նաև իրեն լավագույնս դրսևորեց որպես գոլահար: Զարմանալի չէ դա, քանի որ իր տասնամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա մեկ մրցաշրջանում երկու գոլից ավելի չէր հեղինակել, իսկ այս տարի առաջին երեք պաշտոնական խաղերում կրկնեց այդ ցուցանիշը (Սուպերգավաթի խաղում գրավեց «Բարսայի» դարպասը, իսկ դրանից հետո «Սարագոսայի» հետ խաղում դարձավ 6 գոլերից մեկի հեղինակը):
Այս մրցաշրջանում նա 23 խաղացողների մեջ ամենաշատ խաղացած ֆուտբոլիստն է: Ալոնսոն ընդհանուր առմամբ խաղացել է 1655 րոպե՝ 1070-ը՝ Լա լիգայում, 405-ը՝ ՉԼ-ում, 180-ը՝ Սուպերգավաթի խաղում: Այս թվերը վկայում են այն մասին, թե ինչքան կարևոր է նա թիմի համար, ավելին, մեծ ձեռքբերում է այն, որ նա ավելի շատ է խաղացել, քան թիմի ավագ ու առաջատար Իկեր Կասիլյասը (1620):
| Ալոնսոյի խաղերը «Ռեալի» կազմում | ||||||||
| Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | ||||||
| 2009/10 | 41 | 3 | ||||||
| 2010/11 | 52 | 1 | ||||||
| 2011/12 | 19 | 2 | ||||||
| Ընդհանուր | 112 | 6 | ||||||
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: