Ժոզե Մոուրինյոն բազմիցս անգամ ցույց է տվել իր լավ վերաբերմունքը թիմի բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ:
Realmadrid.am
Այս ամենի արդյունքում պորտուգալացին հասցրել է խաղաժամանակ հատկացնել բոլոր 23 ֆուտբոլիստներին: Միայն Ադանն էր, ով խաղադաշտ դուրս չէր եկել «Ռեալի» պաշտոնական խաղերի ժամանակ: Վերջինիս 90 րոպե տրամադրվեց Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում:
Կասիլյասը, Ալոնսոն, Ռամոսը և Ռոնալդուն ամենից շատ րոպեներ անցկացրած ֆուտբոլիստներն են «Ռեալի» կազմում: Ալթինթոփին և Գրաներոյին պորտուգալացին նույնպես խաղաժամանակ տրամադրեց ՉԼ-ի հանդիպման ժամանակ:
Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղը գործնականում իրենից կարևոր հանդիպում չէր ներկայացնում: Օգտվելով առիթից Մոուրինյոն շեշտը դրեց այն խաղացողների վրա, ովքեր քիչ րոպեներ էին անցկացրել խաղադաշտում: «Սա ևս մեկ բանալի է հաջողության հասնելու համար: Թիմը ապացուցեց, որ կարող է տպավորիչ հանդիպում անկացնել առանց թիմի հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների»,- նշել է Մոուրինյոն:
Ամենից շատ րոպեներ անցկացրած ֆուտբոլիստը «Ռեալի» ավագ, դարպասապահ Իկեր Կասիլյասն է, ով անցկացրել է 1080 րոպե: Նրան հաջորդում են Ալոնսոն (1.070), Ռոնալդուն (1.022) և Ռամոսը (990):
Օզիլը, Պեպեն և Մարսելոն գլխավորում են մինչև 1000 րոպե խաղաժամանակ անցկացրած ֆուտբոլիստների աղյուսակը:
«Այս մրցաշրջանը շատ կարևոր է թիմի համար: Ունենք հիանալի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղադաշտ դուրս գալ ամեն րոպե: Յուրաքանչյուրն էլ կստանան իրենց համար նախատեսված խաղաժամանակը»,- նշել է Մոուրինյոն:
| 23 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ | |||||||||||||
| Ֆուտբոլիստներ | Լա լիգա | ՉԼ | Սուպերգավաթ | Ընդհանուր րոպեներ | |||||||||
| Ալոնսո | 1.070 | 405 | 180 | 1.655 | |||||||||
| Կասլիյաս | 1.080 | 360 | 180 | 1.620 | |||||||||
| Ռամոս | 990 | 405 | 180 | 1.575 | |||||||||
| Ռոնալդու | 1.022 | 360 | 180 | 1.562 | |||||||||
| Օզիլ | 731 | 367 | 169 | 1.267 | |||||||||
| Պեպե | 810 | 270 | 180 | 1.260 | |||||||||
| Մարսելո | 880 | 162 | 132 | 1.174 | |||||||||
| Բենզեմա | 551 | 394 | 173 | 1.118 | |||||||||
| Դի Մարիա | 647 | 270 | 120 | 1.037 | |||||||||
| Կոենտրաո | 477 | 273 | 125 | 875 | |||||||||
| Արբելոա | 680 | 186 | - | 866 | |||||||||
| Խեդիրա | 450 | 242 | 107 | 799 | |||||||||
| Իգուաին | 581 | 150 | 32 | 763 | |||||||||
| Կարվալյու | 360 | 180 | 180 | 720 | |||||||||
| Լաս | 420 | 189 | - | 609 | |||||||||
| Կակա | 480 | 99 | 11 | 590 | |||||||||
| Վարանե | 180 | 180 | - | 360 | |||||||||
| Ալբիոլ | 220 | 70 | - | 290 | |||||||||
| Կալյեխոն | 118 | 95 | 30 | 243 | |||||||||
| Շահին | 24 | 90 | - | 114 | |||||||||
| Ադան | - | 90 | - | 90 | |||||||||
| Ալթինթոփ | 13 | 50 | - | 63 | |||||||||
| Գրաներո | 12 | 45 | - | 57 | |||||||||
Realmadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: