Նուրի Շահինն ու Անտոնիո Ադանը երեկ մեկներկային կազմում էին: Նրանք կիսվեցին իրենց տպավորություններով խաղի մասին:
Շահին. «Շատ կարևոր օր էր ինձ համար, քանի որ առաջին անգամ խաղացի 90 րոպե վերջին 6 ամսում: Շատ գոլեր խփեցինք: Ես 100 տոկոսով դեռ պատրաստ չեմ ու շարունակելու եմ քրտնաջան աշխատել խաղս բարելավելու համար: Ընդունում եմ, որ շատ լավ չխաղացի այս հանդիպմանը: Ես խաղաժամանակի կարիք եմ զգում: «Ռեալում» խաղալը յուրաքանչյուրի համար էլ երազանք է, ու ես բացառություն չեմ»:
Ադան. «Ցավալի էր երկու գնդակ ընդունել երկու սխալից: Այդ պատճառով ինձ ուրախ չեմ զգում ամբողջապես: «Ռեալը» երեկ հասավ իր նպատակին և մարզիչն այդ կապակցությամբ շնորհավորեց մեզ: Հատկապես ֆանտաստիկ խաղ անցկացրինք առաջին խաղակեսում: Ընդհանուր առմամբ հիանալի խաղացինք ու շատ կենտրոնացած էինք խաղի առաջին րոպեից սկսած: Այսպիսի խաղի համար բոլորս երախտապարտ ենք Ժոզե Մոուրինյոյին»:
realmadrid.am
realmadrid.com
realmadrid.com
Դիտվել է


























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: