![]() | |
«Ես ու Կարիմը լավ ենք հասկանում իրար, ինչը նկատվում է նաև խաղադաշտում»,-խաղի ավարտից հետո վստահեցրել է Իգուաինը:
Բենզեման ու Իգուաինը ապացուցեցին, որ կարող են միասին խաղալ: Չնայած դրանում արդեն հասցրել էինք համոզվել, Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում «Ռեալի» հարձակվողները ևս մեկ անգամ ցուցադրեցին միասին հաջող հանդես գալու տենդենցը: Հանդիպման ավարտից հետո Կարիմ Բենզեման նշեց, որ շատ երջանիկ է. «Այս խաղը հիշարժան դարձավ ինձ համար: Իսկ արգենտինացի հարձակվողը ընդգծեց ռոտացիայի դիմելու դրական կողմերը:
Կարիմ Բենզեման հայտարարեց, որ այժմ «Ռեալում» իր լավագույն շրջանն է անցկացնում՝ ավելացնելով. «Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Շատ գոլեր խփեցինք, և բնականաբար, երկրպագուները գոհ էին մեր խաղից: Սա նույնպես շատ կարևոր է մեզ համար»:
Ֆրանսիացի հարձակվողը նշեց. «Հոգեպես նույնպես լավ եմ զգում: Վստահություն եմ ձեռք բերել, հաճույք եմ ստանում իմ խաղից ու օրեցօր բարելավում եմ մարզավիճակս»: Այն հարցին, թե ինչպես են խաղադաշտում համագործակցում Իգուաինի հետ, Բենզեման պատասխանեց. «Երկուսս էլ ուզում ենք օգնել թիմին: Նախկինում իհարկե խաղացել էինք կողք կողքի, ու ամեն ինչ լավ էր դասավորվել: Թե՛ մեր, թե՛ թիմի համար կարևոր է, որ մենք լավ մարզավիճակում լինենք ու կարողանանք գնդակներ խփել»:
Գոնսալո Իգուաինը նույնպես նշեց, որ լավ հարաբերությունների մեջ է Բենզեմայի հետ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս. «Ես ու Կարիմը լավ ենք հասկանում իրար, ինչը նկատվում է նաև խաղադաշտում»: Արգենտինացին, որը ևս գոլի հեղինակ դարձավ խորվաթական թիմի հետ խաղում, խոսեց այդ հանդիպման մասին. «Կարևոր հանդիպում էր, գոհ եմ մեր ցուցադրած խաղից: Ռոտացիայի դիմելու որոշումը շատ ճիշտ է, քանի որ այդպես ապացուցում ենք, որ կապ չունի՝ ինչ կազմով ենք խաղում, միևնույն է, կարողանում ենք տպավորիչ հաղթանակներ տանել»:
Իգուաինի համար այս խաղը հիշարժան դարձավ նաև ավագի թևկապը կրելու համար. «Մեծ ուրախություն էր ինձ համար: Արդեն երկար տարիներ եմ խաղում այս ակումբում, սիրում եմ մեր երկրպագուներին ու թիմին»: «Ռեալի» հարձակվողները սկսել են մտածել նաև առաջիկա դերբիի մասին. «Հիմա պետք է հագստանանք ու սկսենք պատրաստվել դերբիին, որը միշտ էլ յուրահատուկ հանդիպում է մեզ համար»,- նշել է Իգուաինը:
![]()
Realmadrid.amRealmadrid.com
|
Դիտվել է


























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: