«Կարողացանք կարգավորված խաղ ցուցադրել, պահպանեցինք ինքնատիրապետումը ու չարձագանքեցինք տհաճ դրվագներին»:
Մրցաշրջանի առաջին դերբիի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն խոսեց լրագրողների հետ. «Արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել: Բացի այդ, կարողացանք հավասարակշռված ու կարգավորված խաղ ցուցադրել՝ պահպանելով ինքնատիրապետումը»: Մոուրինյոյի սաներն իրենց 13-րդ անընդմեջ հաղթանակն են տոնում. «Այս մրցաշրջանում իմ թիմը միշտ էլ լավ տպավորություն է թողել՝ ամեն խաղում հաղթանակի մեծ ձգտումով դուրս գալով խաղադաշտ»: Պորտուգալացին անդրադարձավ նաև Բենզեմայի նկատմամբ խախտումից հետո նշանակված 11 մետրանոցին. «Մաքուր խախտում էր, ինչպես նաև կարմիր քարտ: Դարպասապահը վերջին հույսի խախտում արեց, դա պարզ էր»:
«Ռեալի» գլխավոր մարզիչը «Սանտիագո Բեռնաբեուի» մամլո ասուլիսի սրաահում իր խոսքը սկսեց այսպես. «Մենք պարզապես ուզում էինք հաղթել: Իմ թիմը մտադիր չէր կոպիտ ու տգեղ դրվագներով լի հանդիպում սարքել: Արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել՝ հաղթեցինք:Կարողացանք կարգավորված խաղ ցուցադրել, 90 րոպեում միայն մեկ դեղին քարտ ստացանք, պահպանեցինք ինքնատիրապետումը ու չարձագանքեցինք տհաճ դրվագներին»:
Ինչ վերաբերում է Բենզեմայի նկատմամբ խախտումից հետո նշանակված 11 մետրանոցին, Մոուրինյոն վստահ նշեց. «Մաքուր խախտում էր ու հստակ կարմիր քարտ: Նման դրվագներում դարպասապահը պետք է կողմնորոշվի, թե որ տարբերակն է ավելի շահավետ իր թիմի համար: Ես միշտ իմ դարպասապահներին հիշեցնում եմ, որ ավելի լավ է գոլ բաց թողնել, քան 11 մետրանոց ու թվային առավելություն նվիրել մրցակցին: Նրանց դարպասապահը որոշեց ռիսկի դիմել, ու մրցավարը ճիշտ որոշում կայացրեց»:
Մատեո Լաոսի մրցավարության մասին Մոուրինյոն ասաց. «Ընդհանրապես նա ֆանտաստիկ մրցավար է, և այսօր նույնպես կարողացավ հիանալի կատարել իր աշխատանքը: Մարզչի աչքերով նայելով՝ նա ճիշտ որոշումներ կայացրեց: Միգուցե կարգապահական առումով խաղը կատարյալ չէր, բայց կարևորն այն է, որոշումնորը արդարացի էին»:
Դի Մարիայի փոխարինման վերաբերյալ Մոուրինյոն նշեց. «Նա բավականին հոգնած էր, և մինչ որևէ վնասվածք կստանար, որոշեցի հանգստի հնարավորություն տալ նրան: Մեկ ժամը դեռ բավական է նրան»: Վերջում Մոուրինյոն անդրադարձավ իր թիմի անընդմեջ 13-րդ հաղթանակին. «Այս մրցաշրջանում իմ թիմը միշտ էլ լավ տպավորություն է թողել՝ ամեն խաղում հաղթանակի մեծ ձգտումով դուրս գալով խաղադաշտ: Մենք կարողանում ենք զսպել բացասական էմոցիաները, ինչը նույնպես կարևոր է: Պետք է համբերությամբ լցվել: Տեսնենք՝ ինչպես կավարտվի այս տարվա մրցաշրջանը»:
RealMadrid.com
RealMadrid.am
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: