2011/10/30

Իգուայինի հետխաղյա մեկնաբանությունը

Նրա գոլը հաղթանակ բերեց թիմին: Խաղից հետո Իգուաինը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Շատ կարևոր է, որ մենք լավ խաղ ենք ցուցադրում: Այժմ գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը և դա ինձ ավելի է դուր գալիս: Ողջունում եմ մրցակցի խաղը: Նրանք շատ սառնասիրտ գործեցին: Այնտեղ՝ «Անոետա» մարզադաշտում ոչ բոլորն են կարողանում կոտրել Սոսյեդադի դիմակայությունը: Դրա վառ ապացույցն է Բարսելոնայի դեմ հանդիպումը: Բոլոր թիմերի համար էլ դժվար է դիմակայել «թագավորական» թիմի գրոհներին: Գիտեինք, որ այս մարզադաշտում դժվար է լինելու մեզ համար»,- նշել է արգենտինացի հարձակվողը:

Սա Գոնսալոյի 10-րդ գնդակն էր ընթացիկ մրցաշրջանում:

«Ինձ համար շատ կարևոր է, որ թիմը հաղթում է: Առավել կարևոր է, երբ թիմը հաղթում է իմ խփած գոլերի շնորհիվ: Ուրախ եմ Կարիմի համար: Երկուսով շատ լավ համագործակցում ենք և փորձում ենք ամեն կերպ օգնել թիմին»,- ավարտել է Պիպիտան:
http://realmadrid.am
http://realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև