«Մրցակիցը հիանալի մթնոլորտ էր ստեղծել իր խաղադաշտում ու մինչև վերջին րոպեն լարվածության մեջ պահեց մեզ»:
«Ռեալի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն երեկվա խաղի ավարտից հետո «Անոետա» մարզադաշտի ասուլիսի սրահում խոսեց լրագրողների հետ: Պորտուգալացին գովեց իր ֆուտբոլիստների խաղն ու նշեց, որ այդպիսի հաղթանակը պետք է լավ տոնել. «Մրցակիցը հիանալի մթնոլորտ էր ստեղծել իր խաղադաշտում ու մինչև վերջին րոպեն լարվածության մեջ պահեց մեզ: Ամբողջ ընթացքում վերահսկում էինք խաղը: Գիտեինք, որ նրանք հոգեբանորեն ու տակտիկապես լավ էին նախապատրաստվել այս հանդիպմանը: Պահեստայինների նստարանին այնպիսի խաղացողներ ունեին, որ կարող էին թարմացնել թիմի խաղն ու դժվարություններ ստեղծել մեզ համար: Հասկանում էինք, որ մինչև վերջին րոպեն պետք է պայքարեինք հաղթանակը բաց չթողնելու համար: Մեր թիմը, չնայած հոգնածությանը, կարողացավ համախբված խաղ ցուցադրել»:
ժոզե Մոուրինյոն վերլուծեց իր թիմի անընդմեջ ութերորդ հաղթանակը. «Ստացվում է, որ գրեթեերեք օրը մեկ խաղում ենք, ու սա այդպիսի հագեցվածությամբ հինգերորդ խաղն էր: Այս փաստըիր ազդեցությունն է ունենում ֆուտբոլիստների վրա՝ ֆիզիկական ու հոգեբանականհոգնածություն առաջացնելով: Երկրորդ խաղակեսում նրանք կորցրին վտանգավոր գրոհելուպահերը, իջեցրին խաղի որակը, բայց միասնական ուժով, մեծ ջանքեր գործադրելովկարողացանք հասնել այս կարևոր հաղթանակին: Անցած տարի պատժվում էինք վերջինրոպեներին, բայց հիմա կարողանում ենք վերահսկել խաղի ավարտը»:
Պորտուգալացի մասնագետը խոսեց նաև մրցակցի, նրա առաջադրած դժվարությունների մասին. «Հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ մրցակիցը որակյալ թիմ ուներ: Հիմնական կազմի մեջ չորսփոփոխություն էի կատարել, և գոհ եմ իմ ընտրությունից: Այդ չորս խաղացողները արժանի էինխաղադաշտ դուրս գալ, իսկ փոխարինման դուրս եկած երեքը կարողացան կատարել իմհանձնարարությունները: Բոլորն էլ լավ են աշխատում, մենք գնալով ավելի ուժեղ կազմ ենքձևավորում: Ծանր ամիսը մոտենում է իր ավարտին, երկու խաղից հետո ֆուտբոլիստներըկմեկնեն հավաքականների կազմում ընկերական խաղեր անցկացնելու»:
«Ռեալն» ապացուցեց, որ ընդունակ է հաղթել նման ծանր խաղերում. «Իմ կարիերայի ընթացքումմիշտ էլ արտագնա խաղերը բարդ են ստացվել թիմերիս համար: Կարողանում էինք հաղթել մեծջանքեր գործադրելուց հետո միայն: Ինձ դուր է գալիս այն հաղթանակը, որին հասնում ենք խաղիտեխնիկական ու հոգեբանական վերահսկողության շնորհիվ»:
Վերջում Մոուրինյոն խոսեց Իգուաինի մասին. «Անցած տարի նա նույնպես լավ էր խաղում, բայցայս տարի պարզապես ֆանտաստիկ է: Չեմ հոգնում կրկնել, որ մենք երկու հիանալիկենտրոնական հարձակվող ունենք, երկուսն էլ լավ մարզավիճակում են, ձգտում են խաղալ ուօգտակար լինել թիմին: Մենք հոգնած ենք, բայց գոհ մեր խաղից ու արդյունքից»,-ավարտել էՄոուրինյոն:
http://realmadrid.am
http://realmadrid.com
http://realmadrid.am
http://realmadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: