2011/10/30

Խաղից հետո Ալոնսոն և Արբելոան պատասխանել են լրագրողների հարցերին

Ալոնսոն այսօր հյուրընկալվեց իր նախկին թիմին՝ «Անոետա» մարզադաշտում. «Բարձր եմ գնահատում թիմի լավ մարզավիճակը: Թիմը գերազանց վիճակում է: Այսօր տոնեցինք ութերորդ անընդմեջ հաղթանակը, որի համար շատ ուրախ եմ: Թիմը իր աշխատանքը լավ գիտի, և ես գոհ եմ այսօրվա խաղից»,- նշել է «Ռեալի» կիսապաշտպանը:

Սան Սեբաստիանի նախկին ֆուտբոլիստը խոսել է կոպիտ հանդիպման մասին. «Չնայած լուրջ խնդիրների՝ թիմը տարավ հերթական հաղթանակը: Այսօր պայքարն ընթացավ ավելի երկար, բայց մենք հաղթանակը բաց չթողեցինք մեր ձեռքից: Հակառակորդ թիմի ճնշումը մի փոքր մեծացավ երկրորդ կեսում, բայց մենք դիրքերում էինք»- ավարտել է Ալոնսոն:
Արբելոան խաղաց ամբողջ խաղը. «Մի փոքր ջանքերի շնորհիվ մենք հաղթանակ տոնեցինք: Շատ դժվար է «Անոետա» մարզադաշտում միավորներ վաստակել: «Սոսյեդադի» պաշպանությունը շատ լավ էր գործում, բայց մենք արեցինք ամեն բան, որպեսզի կշեռքի նժարը թեքենք մեր կողմը: Թիմի այս տակտիկան համար առաջին բանալին է մրցաշրջանում հաղթանակ տոնելու համար: Հաղթանակ տոնելու համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում»- նշել է Արբելոան:
http://realmadrid.am
http://realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև