2011/07/05

10 տարի առաջ Զիդանը հայտնվեց Ռեալում՝



Այսօր Marca -ան հիշել է Ռեալի պատմության ամենակարևոր դրվագներից մեկի մասին:
Թվում է, թե դա երե էր: Սակայն արդեն 10 տարի անցել է այդ հիանալի պահից: Ուղիղ 10 տարի առաջ ՝2001 թ հուլսի 5-ին Մադրիդի Ռեալը պայմանագիր ստորագրեց Զինեդին Զիդանի հետ:
Իսկ արդեն այսօր Զիդանը արդեն Պերեսի խորհրդատուն է :Բայց համոզված եմ,որ շատերը կցանկանային նրան տեսնել Ժոզե Մոուրինյոի կողքին՝պահեստաինների նստարանին:2001թ. նա լավագույնն էր աշխարհում: Վերջնական հաշվարկով Զիզուն Ռեալում անց է կացրել 5 մրցաշրջան:
Այդ ժամանակ Ռեալը Զիդանին գնեց Յուվենթոսից 73.5մլն եվրոյով:Պերեսը երազում էր,որ լավագույն մարզադաշտում ՝Սանտիագո Բերնաբեոում խաղան լավագույն ֆուտբոլիստները:Զիդանի յուրաքանչյուր հպումը գնդակին թվում էր մի հավերժություն,կարծես նա դանդաղեցնում էր ժամանակը:
Հուլիսի 5-ին Marca թողարկեց մի նոր համար,որի վրա նշված էր ՝Յուվենթուսը վաճառեց Զիդանին:


Զիդանը Ռեալ տեղափոխվեց մրցաշրջանի սկսվելուց մի քանի շաբաթ առաջ:Բանակցությունները վարում էին՝ Պերեսը, Վալդանոն և 3 Թուրինյան ղեկավարներ՝Ռոբերտո Բետտեգա/Նախագահը/,Լուչիո Մոջի/Գլխավոր տնօրեն/ և Անտոնիո Ջիրաուդոն/Ադմինիստացիայի տնօրեն/:Յուվնթուսը չդիմացավ Ռեալի գայթակղիչ առաջարկին և վաճառեց ֆրանսիացուն:Բացի այդ մեծ դեր խաղաց Զիզուի ցանկությունը:
Այդ պահերը հիշելու համար մեզ անհրաժեշտ է գնալ 2000-ական թվ , այդ ժամանակ էր,որ առաջին անգամ Մոնակոյում Պերեսը Զիդանին տեղեկացրեց իր Մտադրություններ մասին:

Դա տեղի է ունեցել հետևյալ կերպ.
Պերեսը ֆրանսիական ռեստորաններից մեկում ճաշելուց է եղել,այնտեղ է եղել նաև Զիդանը: Եվ ահա Ֆլորենտինոն մի փոքրիկ անձեռոցիկի վրա գրել է հետևյալ տողերը և թոխանցել է Զիզուին.՝<Ցանկանու՞մ ես խաղալ Մադրիդի Ռեալում>:
Ահա և պատասխանը նույն անձեռոցիկի վրա՝Yes (այո):
Չանցած մեկ տարի Զիդանը արդեն Արքայական ակումբում էր:
Բայց Marca-ի հայտարարությունը բոլորի համար անիրականություն էր թվում:Արդեն հուլսի 9-ին Զիդանը հայտնվեց խաղադաշտում 5-համարի մարզաշապիկով:Սա երկրորդ <Գալակտիկոսի> ձեռքբերումն էր: Զիդանից առաջ գնվել էր Լուիշ Ֆիգուն :Հետագայում նրանց միացան նաև Ռոնալդոն և Բեքեմը:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև