
Կուլիբալին հայտարարել է ,որ իր համար մեծ անակնկալ էր Արքայական ակումբի կողմից հետաքրքրությունը:Հիշեցնենք, որ 16-ամյա ֆուտբոլիստը այս տարի Կոտ դ Իուվարի հավաքականի կազմում հիանալի ֆուտբոլ խաղացև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում ճանաչվեց լավագույնը:
<Լսել Մուուրինյոի հետաքրքրության մասին նման է, 6 տարեկան հասակում Դիսնեյլենդում հայտնվելուն>-ասել է Կուլիբալան Sky Sports-ին:
Աֆրիկացի հարձակվողը այժմ սովորում է Սիենայի սպորտային ակադեմիայում, և դեռ պաշտոնապես հաստատված չէ ,որպես այդ թիմի ֆուտբոլիստ:Այսպիսի պարագայում Ռեալը շատ հեշտությամբ կարող է գնել նրան:
<Ես կցանկանամ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ, բայց իմ իրավունքները այժմ Սիենայի ձեռքում են>,-ասել է <Նոր Դրոգբան>:
1/8-րդ եզրափակիչից դուրս մնալուց հետո Կուլիբալան մեկնել է հանգստանալու,և որոշումները կկայացնի միայն արձակուրդից վերադառնալուց հետո: Սինեայի նախագահ Ջորջիո Պերինետին հայտարարել է ,որ հույս ունի ,որ Կուլիբալան կմնա Սիենայում: Սիենան այժմ Կուլիբալային կարող է խոստանալ միայն մշտական խաղեր հիմնական կազմում:
Հիշեցնենք ,որ Սիենան այս մրցաշրջանում հանդես կգա Ա սերիայում:
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: