2011/07/05

ԱՐԲԵԼՈԱ. «ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄՅՈՒՍ ՏԱՐԻՆ ՀԱՋՈՂ Է ԼԻՆԵԼՈՒ»`



Ալվարո Արբելոան Marca-ի հետ կիսվել է առաջիկա մրցաշրջանից ունեցած ակնկալիքներից:
«Մրցաշրջանի մեկնարկից առաջ Իսպանիայի սուպերգավաթը մեզ համար հիանալի փորձություն կլինի»:
«Մենք շատ մեծ ակնկալիքներ ունենք մեկնարկող մրցաշրջանից: Այն կազմը, որ մենք ունենք, թույլ է տալիս մեր առջև մեծ խնդիրներ դնել, ու ես զգում եմ, որ մյուս մրցաշրջանը հաջող է լինելու մեզ համար»:
«Առաջնային նպատակը լինելու է Իսպանիայի առաջնությունը ու ՉԼ-ն հաղթելը: Մենք ունենք խաղացողների հիանալի կազմ, իսկ ակումբը շատ մեծ ներդրում է անում՝ գնելով ֆանտաստիկ խաղացողների: Դա մեզ երախշավորում է հաջող ելույթներ բոլոր մրցաշարերում»:
«Մենք փորձելու ենք հնարավորինս շատ միավորներ վաստակել տնային խաղերում ու միաժամանակ լինել շատ ուժեղ դրսում: «Բարսելոնան» շատ լավ թիմ է, բայց մենք ինչպես երբևէ մոտ ենք նրանց խաղամակարդակին: Copa del Rey-ը հաղթելը մեզ համար շատ հատուկ բան էր ու մենք հուսով ենք, որ հաջող հանդես կգանք նաև մյուս մրցաշարերում»:
«Ժոզե Մոուրինյոն փորձառու ու խստապահանջ մարզիչ է ու գիտի, թե ինչպես է պետք վերաբերվել յուրաքանչյուր խաղացողին»:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև