2011/06/08

ՈՒԵՖԱ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՆ`




Ակումբը արդեն իսկ մշակում է բողոքը, որ կներկայացնի կարգապահական կոմիտեին:

ՈՒԵՖԱ-ն պատասխանել է Մոուրինյոյին գրավոր տեսքով ու ասել է, թե ինչի համար է վերջինս որակազրկվել 5 եվրոգավաթային խաղերով: Երեկ օրվա երկրորդ կեսին ակումբը ՈՒԵՖԱ-ից նամակ է ստացել, որի մեջ ֆրանսերեն լեզվով բացատրվում է, թե ինչու է Մոուրինյոն որակազրկվել: «Ռեալի» իրավաբանական կորպուսը անհապաղ կերպով սկսել է դիտարկել այդ նամակը, քանի որ ակումբը ունի ընդամենը 3 օր համապատասխան արգումենտներ ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ Մոուրինյոյին որակազրկել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում ՈՒԵՖԱ-ի կարծիքով ավելորդ հայտարարություններ անելու համար: Եվ ահա մեկ ամիս անց եկել է բացատրությունը, թե ինչու են որակազրկել մարզչին:


Մոուրինյոն որոշ ժամանակ առաջ նշել էր, որ իրեն չեն ասել որակազրկելու պատճառը ու որ ինքը դիմելու է միջազգային մարզական արբիտրաժային դատարան (TAC).«Սա ունիկալ դեպք է, քանի որ ես որակազրկվել եմ, բայց չգիտեմ, թե ինչի համար, իսկ մեկ ամսվա ընթացքում ինձ պարտավոր էին տեղեկացնել որակազրկման պատճառները: Ես իրավունք չունեմ ինձ պաշտպանել, իրավունք չունեմ արտահայտել կարծիքս, բայց ես ազատ քաղաքացի եմ ու դիմելու եմ TAC իրավունքներիս պաշտպանության համար ու կգնամ մինչև վերջ: Ես խաղից հետո պարզապես մեկնաբանել եմ իմ թիմի դեմ կայացված բացսական որոշումները: Ես դիմելու եմ TAC, քանի որ ուզում եմ իմանալ իրականությունը, ուզում եմ պաշտպանել իրավունքներս»:


Բացի այդ երեկ հայտնի է դարձել, որ Իսպանիայի մրցավարների ասոցացիան բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա Մոուրինյոյի դեմ, պնդելով, որ վերջինս փորձում է ճնշում գործադրել մրցավարների վրա:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև