Խաղացողը դեմ չէ Արգենտինա վերադառնալուն:
Արգենտինայի առաջնության ավարտի մոտենալուն զուգահեռ ավելացել են տրանսֆերային նորությունները:
Եվ ահա Արգենտինայում շրջանառվում է աստղային անուն` Ֆերնանդո Գագո: «Բոկա Խունիորսի» մարզիչ Խուլիո Սեսար Ֆալկիոնին ասել է.«Առաջնության վերջնամասում ես սովորաբար որոշ խաղացողների անուններ եմ ներկայացնում ղեկավարությանըտ»: Առանց լրագրողներից որևէ բան թաքցնելու` նա շարունակեց ու հնչեղ հայտարարություն արեց.«Կան մի քանի խաղացողներ, որ կարող են գալ, ու ակումբի նախագահի հավաստմամբ, հնարավորություն կա, որ թիմ կվերադառնա Ֆերնանդո Գագոն: Դա ինձ շատ է դուր գալիս»:
Ակումբի նախագահ Խորխե Ամոր Ամեալը զրույց է ունեցել խաղացողի գործակալ Գուստավոր Լոմբիլյայի հետ ու տեղեկացել է, որ խաղացողը դեմ չէ Բուենոս Աիրես վերադառնալ, որտեղ նա հիմա մարզվում է Արգենտինայի հավաքականի կազմում Կոպա Ամերիկայից առաջ: Նրա վերադարձը կարող է փոխանակության տեսքով լինել:
Բայց «Բոկայի» համար նրան ձեռք բերելը հեշտ չի լինի, քանի որ, իր հսկա քսակը պահած, հերթում կանգնած է «Մանչեսթեր Սիթին»: Գագոն պետք է որոշի, թե որ ակումբում կշարունակի իր կարիերան:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: