Քանի որ խնդիրներ եղան Ագուերոյի տրանսֆերի հարցում, ակումբը որոշել է պայքարել Նեյմարին գնելու համար:
Ինչպես հաղորդում է Marca-ն, վերջին ժամերին «Ռեալը» ակտիվորեն աշխատում է Նեյմարին գնելու վրա: Երիտասարդ հրաշագործը Ֆլորենտինո Պերեսի սիրելի խաղացողներից է, բացի այդ Նեյմարին անվանում են նոր Մեսսի: Բայց Նեյմարի տրանսֆերը այնքան էժան չի լինի, որքան Մեսսիինը արժեցավ «Բարսայի» վար` 80,000 եվրո: Անցած տարի «Սանտոսը» մերժել է «Չելսիի» 35 մլն եվրո առաջարկը, իսկ այս տարի արդեն պահանջում է 45 մլն եվրո, զարմանալի է, նույնքան, որքան որ արժե Ագուերոն:
Չնայած խաղացողղի գործակալը հերքում է Մադրիդից ստացված առաջարկը, վերջին ժամերին հայտնի են դարձել որոշ փաստեր, որոնք խոսում են հակառակի մասին: Կատալոնական Rac1 գործակալությունը կարողացել էր բացահայտել Ռոնալդոյի (արդեն իսկ Նեյմարի գործակալի) ու «Ռեալի» սպորտային տնօրեն Խոսե Անխել Սանչեսի SMS հաղորդագրությունները, որոնց մեջ վերջինս կոչ է անում Ռոնալդոյին արագորեն կայացնել տրանսֆերը, քանի որ այլ ակումբներ, այդ թվում և «Բարսելոնան» հետաքրքրվում են Նեյմարով:
Ռոնալդոն շատ վստահ է Նեյմարի վրա: Երեկ նա շատ աղմկալից հայտարարություն էր արել.«Նա իմ հետնորդն է, ֆանտաստիկ տաղանդ ունի, բացի այդ կարող է կատարելագործվել թե´ ֆիզիկապես, թե´ տեխնիկապես»:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: