«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հերքել է այն լուրերը, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հարաբերությունները կլասիկոներից հետո վատացել է: «Մենք չպետք է մտածենք այդ չորս կլասիկոների մասին, այլ ուղղակի պետք է հիշենք, թե ինչերի ենք հասել միասին «Եվրո 2008»-ում և աշխարհի առաջնությունում: Մեզ խնդիրները չեն սպառնում: Դա պարզ է թե´ մեզ, և´ նրանց համար: Թե ինչ է տեղի ունեցել «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ այդ խաղերում, մնում է խաղադաշտում: Մենք ունենք լավ մթնոլորտ թիմում»:Այս օրերին պետք է Իսպանիայի հավաքականը նախապատրաստվի Միացյալ Նահանգների և Վենեսուելայի դեմ խաղերին: Իսպանիան պետք է մրցի այդ հավաքականների հետ համապատասխանաբար հունիսի 4-ին և 7-ին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: