2011/06/01

«ՌԵԱԼԸ» ԱՅՍ ԱՄԱՌ ԿՎԱՃԱՌԻ 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ`


Ինչպես նախատեսվում է, ամռանը «Ռեալից» կհեռանան վեց ֆուտբոլիստներ, հաղորդում է AS-ը: Աղբյուրի տեղեկացմամբ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանը մտադիր է սկսել 23-24 ֆուտբոլիստներով: Սակայն ներկա պահին ակումբի հետ պայմանագիր ունեն առաջին թիմի 28 ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Նուրի Շահինը, Համիդ Ալթինթոփը և Կալյեխոնը: «Ռեալը» մտադիր է ևս մի քանի գնումներ կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ներկա պահին բանակցություններ են վարվում «Ման.Սիթիի» ղեկավարության հետ Ադեբայորին գնելու հարցում: Այդպիսով, տրանսֆերի հանված ֆուտբոլիստների թիվը կարող է ավելանալ` կախված «Ռեալի» ձեռքբերումների քանակից: Ամենայն հավանականությամբ ակումբից կհեռանան` Էզեկիել Գարայը, Լասանա Դիարան, Ռոյստոն Դրենտեն, Ֆերնանդո Գագոն, Սերխիո Կանալեսը և Պեդրո Լեոնը: Մոուրինյոն «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է իրեն տրամադրել երկու լրացուցիչ ֆուտբոլիստներ` Կոենտրաոյին և մեկ հարձակվող, եթե չգնեն Ադեբայորին: Չնայաց դրան, գնումների ցանկը կարող է մեծանալ, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ ևս կարող են լքել ակումբը:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև