2011/06/04

ԻԳՈՒԱԻՆ. «ՊԵՏՔ Է ԿՈՒՅՐ ԼԻՆԵԼ ԱԳՈՒԵՐՈՅԻՆ ՉՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»`



«Ես երջանիկ եմ և ցանկանում եմ շատ տարիներ անցկացնել «Ռեալում»,-խոստովանել է Իգուաինը:
 Գոնսալո Իգուաինը անկեղծ է գտվել լրագրողների հետ խոսելիս`հասկանալով, որ Ագուերոյին գնելու լուրերի հետ մեկտեղ շշուկներ են պտտվում նաև իր հեռանալու մասին: Սակայն Պիպիտան հույս ունի իր կարիերան շարունակել «արքայական» ակումբում և ինչու ոչ, խաղալ իր հայրենակցի հետ միասին: «Եթե Ագուերոն ինձանից խորհուրդ հարցնի, կասեմ, որ տեղափոխվի, քանի որ «Ռեալը» իսկական հրաշք է»:

Ըստ Իգուաինի`Ագուերոն կարող է ուժեղացնել ցանկացած թիմի կազմը: «Պետք է կույր լինել Ագուերոյին չսիրելու համար»,-հայտարարել է «Ռեալի» հարձակվողը արգենտինական հեռուստաընկերություններից մեկի «Ֆուտբոլը բոլորի համար» հաղորդման շրջանակներում: Բացի այդ, Իգուաինը լավ գիտի, թե ում կգներ, եթե լիներ ակումբի նախագահը. «Եթե լինեի «Ռեալի» նախագահը և բավականաչափ հնարավորություններ ունենայի, կգնեի Մեսսիին»:

Իգուաինը ոչ միայն խոսեց «Ռեալի» ապագայի մասին, այլև թիմում իր անցյալի մասին: «Ինձ հետ պետք է աշխատանքներ տանեին, որպեսզի պատրաստ լինեի խաղալու նոր թիմում: Սակայն պետք է գայի «Ռեալ» ու պարզապես սկսեի խաղալ: Դա արեցի առանց ճնշման ու լարվածության, քանի որ գիտակցում էի, որ խաղում եմ աշխարհի լավագույն ակումբի կազմում: Հայրս ասաց, որ հանգիստ լինեմ, չվախենամ ոչնչից, քանի որ եթե ինձ գնել են, ուրեմն ինչ-որ բան գիտեն»,-խոստովանել է արգենտինացին:

Իգուաինը շատ կապված է «Ռեալի» հետ: «Շատ երջանիկ եմ «Ռեալի» կազմում, հուսով եմ`դեռ երկար եմ խաղալու այստեղ: Հաջորդ մրցաշրջանում չեմպիոնության ավելի մեծ հնարավորություններ ենք ունենալու: Խաղալու եմ նոր մարդկանց կողքին, նոր աստղերի հետ. ուզում եմ վայելել «Ռեալում» անցկացրած ամեն մի րոպեն»,-նշել է արգենտինացի հարձակվողը, որն այժմ կենտրոնացած է Ամերիկայի գավաթի վրա:

«Հիմա իմ մտքերն ուղղված են դեպի հավաքականը, քանի որ երազում եմ նվաճել Ամերիկայի գավաթը: Ամեն ինչ արեցի վնասվածից հնարավորինս շուտ ապաքինվելու, «Ռեալին» ծանր խաղերում օգնելու, ինչպես նաև`հավաքականի հետ այս խաղարկությանը մասնակցելու համար»:

Իգուաինը երկար չխոսեց Ամերիկայի գավաթի մասին`նորից անցնելով իր ապագային: Եթե իրենից կախված լիներ, երկար տարիներ կշարունակեր խաղալ «արքայական» ակումբում. «Ուզում եմ այստեղ խաղալ: Երազում եմ շատ տիտղոսներ նվաճել իմ ակումբի հետ: Երկրպագուների կողմից ինձ սիրված եմ զգում, և «Ռեալում» գտնվելուց ավելի երջանիկ բան չկա ինձ համար»:

Արգենտինացին անդրադարձավ նաև Ժոզե Մոուրինյոյին`գովեստի խոսքեր ուղղելով նրան. «Լրագրողների համար Մոուրինյոն մի կերպար է, որը շատ է տարբերվում իսկական Մոուրինյոյից: Շատ երախտապարտ եմ նրան ամեն ինչի համար: Հիանալի վերաբերմունք տեսա նրա կողմից այս մրցաշրջանում»: 


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև