2011/06/04

Մոուրինյո. Ես ինձ պաշտպանելու իրավունք ունեմ և դա կանեմ հնարավոր բոլոր ձևերով`



"Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իրեն անհիմն են պատժել "Բարսելոնային" և ՈՒԵՖԱ-ին քննադատելու համար, հաղորդում է sports.ru-ն:
Նա նշել է նաև, որ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու է իր իրավունքները և մեկնաբանել է ակումբի մարզական տնօրեն Խորխե Վալդանոյի հեռացումը:
"Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու ինձ պատժեցին: Պարզվում է` դուք իրավունք չունեք իմանալ, թե ինչ է կատարվել և պաշտպանել ձեր իրավունքները: Ես ճիշտ հակառակն եմ կարծում: Եվ պաշտպանելու եմ ինձ` հնարավոր բոլոր միջոցներով, ընդհուպ մինչև մրցավարական դատարան:
Վալդանոյի հեռացումով իմ դերն ավելի չի մեծանա: Ես մարզիչ եմ և վերջ: Վալդանոյի դեմ ես ոչինչ չունեմ: Նրան միշտ լավն եմ ցանկանում: Նրա հեռանալուց ես գոհ չեմ, բայց ուրախ եմ, որ ակումբը նոր կազմակերպչական կառուցվածք կունենա",- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AP-ը:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև