«Բարսելոնան» ցանկանում է գնել «Բոկա Խունիորս» թիմի երիտասարդ տաղանդ Արաուխոյին, բայց նրա ու ևս 4 ֆուտբոլիստների տրանսֆերային հարցերում «Ռեալը» ունի առավելություն:
19 ամյա Սերխիո Արաուխոն կարող է հայտնվել «Բարսելոնայում»: Նա արգենտինական ֆուտբոլի ադամանդներից է: Կա միայն մեկ խնդիր: «Ռեալը» իրավունք ունի չթույլատրել այս տրանսֆերը:
Իտալիայում նույնպես ցանկանում են տեսնել այս խաղացողին, բայց «Բարսան» ամենակատիվն է բոլոր թիմերի մեջ: Արաուխոն ֆանտաստիկ արագություն ունի, բայց դրա ընթացքում նաև կարողանում է հիանալի դրիբլինգ ցուցադրել: Այդ իսկ պատճառով «Բարսելոնան» ցանկանում է գնել այս խաղացողին ու խաղացնել երկրորդ թիմում, որ Արաուխոն ավելի արագ աճի որպես պրոֆեսիոնալ:
Ցանկության դեպքում «Ռեալը» կարող է խափանել անհաշտելի մրցակցի նպատակները: Գագոյի տրանսֆերից մի քանի տարի հետո` 2010 թվականին, «Բոկա Խունիորսը» «Ռեալի» հետ համաձայնության եկավ մի քանի խաղացողների հարցում: Բացի Արաուխոյից այդ խաղացողները 4-ն են` Խուան Ֆոռլինը (հիմա խաղում է «Էսպանյոլում»), Էզեկիել Մունյոսը (հիմա «Պալերմոյում» է), Գոնսալո Կաբրերան (խաղում է Կիպրոսում) ու Ֆրանկո Ֆրեգապանեն: «Ռեալը» իրավունք ունի չթույլատրել Արաուխոյի տրանսֆերը «Բարսելոնա», ինչը անկասկած մեծ զայրույթ կառաջացնի մրցակցի մոտ:
Սերխիո Արաուխոն հանդիսանում է Արգենտինական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը ու պաշտպանում է Մ20 տարեկանների հավաքականի գույները:
Այս խաղացողին մեծ ապագա են խոստանում, բայց այդ ապագան ուղղակիորեն կախված է այն որոշումներից, որ կկայացվեն մոտ օրերս:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: