Հաջորդ մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմ տեղափոխվելու պայմանների վերաբերյալ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբի եւ Լոնդոնի "Արսենալի" իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի միջեւ:
Այդ մասին հայտարարվել է Catalunya Radio ռադիոկայանի եթերում հեռարձակվող "El club de la mitjanit" երեկոյան հաղորդման ժամանակ: Ինչպես լրագրողներն են պարզել, "Արսենալի" ֆուտբոլիստը հանդիսանում է Խոսեպ Գվարդիոլայի առաջնային նպատակը, իսկ հենց "Բարսելոնայի" հանդերձարանում Ֆաբրեգասը պատկառելի աջակցություն ունի` սկսած Լիոնել Մեսսիից, ով համարում է, որ թիմի խաղն ավելի բարելավելու համար Սեսկը իդեալական ֆուտբոլիստ է:
Վերոհիշյալ հաղորդման հաղորդավարի խոսքերով, արդեն այս շաբաթվա ընթացքում` հավանաբար ուրբաթ օրը, Ֆաբրեգասի գործակալը հանդիպելու է "Բարսելոնայի" ղեկավարության հետ, որպեսզի միասին որոշեն հետագա միասնական գործողությունները: Այս գործում վճռորոշ դեր կարող է ունենալ այն, որ մի քանի օր առաջ Արսեն Վենգերը Ֆաբրեգասի մոտ կրկին ասել էր, թե այս անգամ Սեսկի հեռանալու համար ինքն արգելք չի հանդիսանա, ինչպես նաեւ այն, որ Ֆաբրեգասի հետ նոր պայմանագիր կնքելու համար "Արսենալին" մնացել է մեկ տարի: Այնպես որ կիսապաշտպանի տեղափոխության արժեքը` նախորդ մրցաշրջանի համեմատությամբ, պետք է նվազի:
Սեսկ Ֆաբրեգասը կարող է "Բարսելոնա" տեղափոխվել ֆինանսական շատ ավելի համեստ պայմաններով, քան նրանք, որոնք առաջարկում են անգլիական "Մանչեսթեր Սիթին" եւ "Չելսին", ինչպես նաեւ Մադրիդի "Ռեալը": Սակայն Ֆաբրեգասն ինքը չի կասկածում, որ ցանկանում է խաղալ հենց "Բարսելոնայում" եւ հուսով է, որ երկար սպասված այս տրանսֆերն իրականացնելու գործում իրեն ոչինչ չի խանգարի:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: